Monday, October 31, 2022

Այգիները հոտոտելիս 14 /Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա/

 Տաք եղանակները ավարտվում են։ Մտածեցի շտապեմ վերջին մի քանի այգին էլ նկարեմ քանի ձմեռը չի եկել։

22.10.2022 - Դավթաշենի այգի

Friday, October 7, 2022

 Պատահական մարդիկ են գալիս բլոգս, կարծում եմ որոնման արդյունքով

բայց մեկ ա շարունակում եմ գրել բաց, գրել թե ոնց եմ ու ոնց եմ զգում

ահա այս անգամ ուզում եմ պատմել, որ ճանապարհին մի հատ կատու եմ տեսել (հենց կենդանու հետ եմ ոչ թե փոխաբերական իմաստով)։

շատ լավ էակ էր, թողեց որ շոյեմ իրան, ինքն էր ինձ մոտ գալիս։

ինչքան քիչ բան ա ինձ պետք լավ զգալու համար, ուղղակի զգամ որ մենակ չեմ տիեզերքում։

ապրես դու կատու ջան

Sunday, October 2, 2022

Այգիները հոտոտելիս 13 /Շողակաթի այգի/

 Այս այգին գտնվում ա «երեւանյան լճից» քիչ հեռու։ Այգու մոտ հենց «Շողակաթ» հեռուստաընկերությունն ա։ Հիմա Չգիտեմ հեռուստաալիքն ա այգու անունով թի՞ հակառակը։