Saturday, October 29, 2011

Շատ խելացի browser


Opera browser-ում գոյություն ունի մի եղանակ, որը հնարավորություն է տալիս խոսելու ձեր ինտերնետ browser-ի հետ: Browser-ը ոչ միայն կարդում է տեքստեր, այլ նաև կատարում է ձեր ձայնային հրամանները:

Համակարգը միացնելու համար

Բեռնեք Opera browser-ն այստեղից եթե դեռ չունեք այն:
Կատարեք ներգևի նկարներում նշված գործողությունները:



Ծրագիրը ձեզ կառաջարկի բեռնել ձայնային ֆայլերը սեղմեք Yes և բեռնեք այն:


Եթե ունենաք խնդիրներ ձայնային ֆայլերը բեռնելիս փորձեք նույնը Opera Next-ով


Ձայնային հրամանների ամբողջ ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Saturday, October 15, 2011

Ինչպես փոխել My Documents-ի տեղը

Windows-ում My Documents-ը հիմնականում գտնվում է C:\Documents and Settings\օգտագործողի անվանումը\My Documents (Мои документы) հասցեյում: Եթե ձեր կարևոր ֆայլերը պահում եք  My Documents-ում ապա ավելի անվտանգ կլինի այն տեղափոխել C սկավառակից, քանի որ եթե կարիք լինի ֆորմատավորել համակարգիչը, ապա շատ դեպքերում մաքրում են հենց C սկավառակը, և դուք կկորցնեք  My Documents-ը:

Այսպիսով My Documents-ը այլ տեղում պահպանելու համար 
1. Աջ քլիք արեք My Documents-ի վրա և սեղմեք Properties (свойства)


2, Սեղմեք Remove (переместить)


3. Ընտրեք նոր տեղը և սեղմեք ok


Կարող եք նաև ընտրել usb-flash սկավառակը  My Documents-ը պահպանելու համար

Wednesday, October 5, 2011

Ինչպես տեղադրել գաղտնաբառ zip թղթապանակի վրա

Zip արխիվների վրա գաղտնաբառ կարելի է տեղադրել առանց հավելյալ ծրագրերի օգնության,:

1, Նշեք ֆայլերը և աջ քլիք արեք ֆայլերից մեկի վրա, իջեք send to և սեղմեք Compressed (zipped) Folder:


2, Ձեր ստեղծած ֆայլի վրա աջ քլիք արեք իջեք Open With և սեղմեք  Compressed (zipped) Folders


Եթե Open With տողի վրա եռանկյուն սլաք չկա, ապա պարզապես բացեք ֆայլը:

3, Աջ քլիք արեք բացված պատուհանի որևէ մասում և սեղմեք Add a Password, երկու անգամ գրեք գաղտնաբառը և սեղմեք ok:

Monday, October 3, 2011

Կենդանիների պաշտպանության միջազգային օր

Հոկտեմբերի 4-ը համարվում է կենդանիների պաշտպանության միջազգայի օր: Բոլորիս էլ հայտնի է թե ինչպիսի դաժանությամբ են մարդիկ վարվում կենդանիների հետ: Կենդանիները զգում են մեր պաշտպանության կարիքը:

Գեղեցիկ էկրանի նկարներ 




Իսկ վերջում Windows 7-ի video-ներից Wildlife

Տեղեկություն ֆորմատների վերաբերյալ

Ներկայացնում եմ մի կայք, որի միջոցով կարող եք տեղեկություն ստանալ տարբեր ֆորմատների վերաբերյալ: Գրեք ֆրմատը և կստանաք տեղեկություն ֆորմատի վերաբերյալ նաև այն ծրագրերի ցանկը, որոնք աշխատում են տվյալ ֆորմատի ֆայլով:



Saturday, October 1, 2011

Ինչպես ավելացնել գաղտնի ընկերներ vkontakte.ru կայքում


Եթե ուզում եք ունենալ այնպիսի ընկերներ, որոնց մասին չեն իմանա ձեր հյուրերը և նույնիսկ մյուս ընկերները, ապա կարող եք օգտվել այս կարգավորումից: Դուք կարող եք ունենալ մաքսիմում 15 գաղտնի ընկեր:
Մտեք Мои настройки >> Приватность :

գտեք Кого видно в списке моих друзей և սեղմեք Всех друзей
ավելացրեք ձեր գաղտնի ընկերներին և սեղմեք Сохранить изменения

ահա և վերջ դուք թաքցրեցիք ձեր ընկերներին: