Saturday, October 15, 2011

Ինչպես փոխել My Documents-ի տեղը

Windows-ում My Documents-ը հիմնականում գտնվում է C:\Documents and Settings\օգտագործողի անվանումը\My Documents (Мои документы) հասցեյում: Եթե ձեր կարևոր ֆայլերը պահում եք  My Documents-ում ապա ավելի անվտանգ կլինի այն տեղափոխել C սկավառակից, քանի որ եթե կարիք լինի ֆորմատավորել համակարգիչը, ապա շատ դեպքերում մաքրում են հենց C սկավառակը, և դուք կկորցնեք  My Documents-ը:

Այսպիսով My Documents-ը այլ տեղում պահպանելու համար 
1. Աջ քլիք արեք My Documents-ի վրա և սեղմեք Properties (свойства)


2, Սեղմեք Remove (переместить)


3. Ընտրեք նոր տեղը և սեղմեք ok


Կարող եք նաև ընտրել usb-flash սկավառակը  My Documents-ը պահպանելու համար

No comments:

Post a Comment