Thursday, December 24, 2015

Վիռուսը @2

Վերջերս Հայաստան էր էկել kaspersky անտիվիռուսի հեղինակ Կասպերսկին․ նպատակն էլ ՍՍ֊ից մրցանակ ստանալն էր ՝«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար», տենց էլ գլխի չընկա, որն էր Կասպերսկու  «համաշխարհային ներդրումը»։ Նայում եմ Հայաստանում ունեցած իրա ելույթներից մեկը։ Երկար֊բարակ խոսում ա, վախեցնում լսողներին վերջում էլ ասում ա «ամեն ինչ շատ վատ ա, բայց սաղ լավա լինելու»։   

Ես չեմ օգտագործում անտիվիռուս, բայց մի 6 ամիս առաջ իմ կոմպն էլ վիռուս ընկավ։  Բոլոր ոչ https կայքերում հայտնվում էին բաննեռներ հիմնականում 18+ գովազդներով։ Որտեղի՞ց , ես շատ զգույշ եմ ու ոչ մի ավելորդ ծրագիր չէի քցել, պոռնո սայթեր մտել էի ու մեկ֊մեկ էլ փորձում էի seosprint-ով մի էրկու կոպեկ աշխատել, բայց հայտնի բանա, որ սայթ մտնելուց վիռուս չի գալիս։

Հետո սկսվեց կռիվը էտ վիրուսի հետ, սկզբից փորձեցի անտիվիռուսները

  • adminտեղադրեցի Avast - վիրուս չգտավ
  • տեղադրեցի Nod32 - վիրուս չգտավ
  • տեղադրեցի Kaspersky - վիրուս չգտավ
Մենակ բաննեռների համար կոմպը ֆոռմատ անելու հավես չկար, երկար ժամանակ ա՝ շատ լավ աշխատում ա նորից էտ վիճակին բերելը ահագին դժվար կլիներ։ Մնում էր օգտագործել hosts ֆայլը ու բլոկ անել էտ սայթերը, որ մեկը նայեր էկրանիս գոնե խայտառակ չէի լինի։ Աշխատեց։ Շատ զարմացա՝ վիռուսը էնքան միամիտ էր, որ hosts-ին չդիմացավ, բայց էլի լիքը գովազդներ կար պատահական սայթերից։ Հանկարծ մտքովս անցավ փոխել DNS-ի կարգավորումը yandex dns դրեցի ու․․․ հրաշք, գովազդները չքվեցին։


Հավաքեցի բոլոր ուժերս ու զանգեցի պրովայդերին, մոդեմը reset արեցինք, իրանց մոտից էլ ինչ֊որ բան կարգավորեցին։ Բաննեռները վերացան առանց DNS փոխելու, ու պարզվեց, որ իմ վիռուսը հեչ էլ վիռուս չեր։

Իսկ հիմա
  • հարց ֊եթե ունենայի անտիվիռուս կարող էի չվարակվել
  • պատասխան ֊ ոչ, անտիվիռուսը չէր կարող տեսնել, որ փոխվել ա մոդեմի կարգավորումը։
Խնդիրը նրանում ա, որ մոդեմների վրա տեղադրված ա ստանդարտ գաղտնաբար՝ հիմնականում admin․ անվտանգության համար պետք ա փոխել էտ գաղտնաբառը։  

Ասածս ինչ էր՝
մի օգտագործեք անտիվիռուս
  • դրանք չեն պաշտպանում՝ լավ վիռուսը կգտնի դրանց անցնելու ձև
  • դանդաղեցնում են համակարգիչը՝ չտալով իրական օգուտ
  • հակավիռուսների մեծ մասը փակ կոդով են, ու ոչ֊ոք չի կարա ստուգի, թե ինչով ա զբաղվում ծրագիրը համակարգչի մեջ․ մի վստահի էն բանին, ինչին  չես ճանաչում։
Իսկ անվտանգ լինելու համար պետք ա իմանալ մի֊քանի պարզ բան, էտ մասին էլ կարող ա հետո գրեմ։