Ես չեմ օգտագործում անտիվիռուս, բայց մի 6 ամիս առաջ իմ կոմպն էլ վիռուս ընկավ։ Բոլոր ոչ https կայքերում հայտնվում էին բաննեռներ հիմնականում 18+ գովազդներով։ Որտեղի՞ց , ես շատ զգույշ եմ ու ոչ մի ավելորդ ծրագիր չէի քցել, պոռնո սայթեր մտել էի ու մեկ֊մեկ էլ փորձում էի seosprint-ով մի էրկու կոպեկ աշխատել, բայց հայտնի բանա, որ սայթ մտնելուց վիռուս չի գալիս։
Հետո սկսվեց կռիվը էտ վիրուսի հետ, սկզբից փորձեցի անտիվիռուսները
- adminտեղադրեցի Avast - վիրուս չգտավ
- տեղադրեցի Nod32 - վիրուս չգտավ
- տեղադրեցի Kaspersky - վիրուս չգտավ
Հավաքեցի բոլոր ուժերս ու զանգեցի պրովայդերին, մոդեմը reset արեցինք, իրանց մոտից էլ ինչ֊որ բան կարգավորեցին։ Բաննեռները վերացան առանց DNS փոխելու, ու պարզվեց, որ իմ վիռուսը հեչ էլ վիռուս չեր։
Իսկ հիմա
- հարց ֊եթե ունենայի անտիվիռուս կարող էի չվարակվել
- պատասխան ֊ ոչ, անտիվիռուսը չէր կարող տեսնել, որ փոխվել ա մոդեմի կարգավորումը։
Ասածս ինչ էր՝
մի օգտագործեք անտիվիռուս
- դրանք չեն պաշտպանում՝ լավ վիռուսը կգտնի դրանց անցնելու ձև
- դանդաղեցնում են համակարգիչը՝ չտալով իրական օգուտ
- հակավիռուսների մեծ մասը փակ կոդով են, ու ոչ֊ոք չի կարա ստուգի, թե ինչով ա զբաղվում ծրագիրը համակարգչի մեջ․ մի վստահի էն բանին, ինչին չես ճանաչում։
No comments:
Post a Comment