Facebook-ով գովազդ անելը էդ կայքի հիմնական ֆունկցիաներից ա։ Բիզնեսները բացում են իրանց էջերը ու սկսում են լայք հավաքել։ Եթե էջը շատ լայք ունի ուրեմն շատերին կհասնի իրանց գովազդը։ Նույնիսկ կան հատուկ մարդիկ, որ զբաղվում են էջի լայքերը շատացնելով ու փող են ստանում իրանց բերած ամեն լայքի համար։
Իսկ ո՞նց են շատացնում like-երը։ Ո՞նց ա լինում, որ սովորական օգտվողները լայքում են տենց գովազդային էջերը ու իրանց հոսքը լցնում աղբով։
Կա Clickjacking կոչվող հարձակման տեսակ, երբ սեղմում ես մի բանի վրա, իսկ արդյունքում լինում ա լրիվ ուրիշ բան (օրինակ վերևի հոլովակում)։ Բացի էն, որ լայքում ես ինչ֊որ էջ մի հատ էլ ավելացնում ա իրանց սարքած սուտի լրատվական խմբի մեջ, որ շարունակեն կեղծ լուրեր ցույց տալ ու նոր լայքեր հավաքեն։
Պաշտպանվելու ձևերը
- տեղադրել հավելված (կարճ ձև)
- անջատել երրորդ կողմի cookie-ները (ճիշտ ձև)
Հավելվածներ
- Disconnect Chrom-ի համար / հավելվածի կայքը
- Ghostery Chrom-ի համար / հավելվածի կայքը
Անջատել երրորդ կողմի cookie-ները
Կայքերի ու browser-ի կապի ժամանակ օգտվողին չերևացող լիքը տվյալներ են փոխանակվում։ Դրանցից են cookie-ները։ Առաջին անգամ կայք մտնելուց կայքը ուղարկում ա մի հատ տեքստ, ու հաջորդ անգամ երբ նորից եք մտնում browser-ը էդ տեքստը ուղարկում ա հետ կայքին։ Էս ձևով կայքերը ճանաչում են օգտվողներին։
News.am-ում կարանք հանդիպենք facebook-ի լայք կոճակին․ նշանակում ա, որ կայքում կան facebook֊ից էկած հատվածներ ու browser-ը բացի հիմնական կայքին cookie ուղարկելուց մի հատ էլ facebook-ին ա cookie ուղարկում։ Երրորդ կողմի cookie-ները անջատելով browser-ին ասում ենք, որ եթե մտել ես news.am ուրեմն մենակ իրան cookie կուղարկես, ու արդեն facebook-ը չի կարողանում ճանաչել օգտվողին երբ օգտվողը facebook-ից դուրս ա։
Էս մեթոդի առավելությունը նրանում ա, որ աշխատում ա բոլոր browser֊ներում, բացի դրանից աշխատում ա մոբայլի վրա։ Clickjacking-ը հենց մոբայլի վրա ա ավելի վտանգավոր, որովհետև կոմպով եթե մկնիկը պահենք կոճակի վրա՝ տակի մասում կտեսնենք հասցեն, իսկ մոբայլում էտ հնարավորությունը չկա։
Երևի թերությունն էլ նրանում ա, որ որոշ կայքերում դրած ֆունկցիաները կարան չաշխատեն (օրինակ հնարավոր չի լինի նյութի տակ քոմենթ գրել, եթե facebook-ի քոմենթներն ա դրած)։
Chrome-ում անջատելու համար մտնում ենք
chrome://settings/contentհետո միացնում ենք Block third-party cookies and site data
Մնացած browser-ներում կարգավորումը հնարավոր ա գտնել անվտանգության կամ content բաժիններում։