Friday, January 6, 2017

Խոսքի սինթեզ երեք լեզուներով

Դիմացս 350 տոկոսով մեծացրած բռաուզերի պատուհանն ա, իսկ գլխումս ցավոտ մտքերի շղթա։ ․․․ մեկ ա տառերը էլի  փոքր են․․․ լավ ա ինձ էս էլ ա շատ․․․ սայթի տեսքը քաքմեջ էղավ․․․ սքռոլը ինչի չի աշխատում․․․ մեջքս ջարդվեց․․․ 

Ամեն ինչ վատ էր ու հիմա էլ լավ չի, բայց մի պահ կյանքը շատ լավը թվաց երբ հիշեցի, որ 6 տարվա սկսնակ ծրագրավորողի փորձ ունեմ , ավելի ճիշտ՝ չստացված  ծրագրավորողի։


Հիմնական խնդիրը էս էր «կոմպը պիտի կարդա, իսկ ես լսեմ»։ Գուգլում ժամեր անցկացնելուց հետո գտա ծրագրեր, որ տեքստը փոխարկում են խոսքի, բայց ինձ պետք էր մի բան, որ կկարդար 3 լեզուներով
  • հայերեն
  • ռուսերեն
  • անգլերեն
ծրագիրը պիտի հասկանար ինչ լեզվով ա գրած տեքստը ու կարդար։
Ծրագիրը պիտի կարդար իմ copy արած տեքստը, այսինքն copy անելը պիտի աշխատացներ ծրագիրը։

Երկար ժամանակ ա ինչ օգտվում եմ էտ հավաքածս script-ից․․․ կոմպից օգտվելը ավելի հաճելիյա դարձել։ Էսօր որոշեցի խոզությունս թողնեմ ու կիսվեմ մնացածի հետ, քիչ ա հավանական, բայց կարողա ուրիշ մեկին էլ պետք գա

Տեղադրելու համար
  1. Քաշեք  ծրագիրը ստեղից ու բացեք Run as administrator ռեժիմով ու տեղադրեք 
  2. Հիմա պետք ա կոմպին սովորացնել հայերեն խոսալ, դրա համար քաշեք espeak ծրագիրը ստեղից ու տեղադրեք. ուշադիր եղեք տեղադրելուց,  նշեք անպայման, որ տեղադրի հայերենը․ երկրորդ դաշտում գրեք hy 
  3. Ռուսերենի համար քաշեք Алёна-ին ստեղից ու տեղադրեք։ «Алёна, я люблю тебя милая»
Անգլերենը արդեն տեղադրված ա windows-ի մեջ։

Վերջ, հիմա բացեք desktop-ում ավելացած «Speak» shortcut-ը, նշեք ինչ֊որ տեքս ու copy արեք։

հ․գ․ հիմա վերջնական տեղափոխվել եմ լինուքս չգիտեմ ինչ վիճակ ա վինդոուզում, Լինուքսի համար նորից նույնը գրեցի բայց ուրիշ սինթեզողների համար։ կոդը գիթաբում ։

No comments:

Post a Comment