Cisco -ի կայքում linux -ի դասընթաց կար։ Ես իրականում լինուքսից լիքը բան գիտեմ, բայց որոշեցի կուլ տալ մեծամտությունս ու անցնել այդ դասընթացը (համ էլ անվճար էր:)
Վատ չէր ահագին նոր բան սովորեցի, շատ եմ սիրում, երբ գիտելիքները համակարգված եմ ստանում, հենց այդ գիտելիքներն են որ բարձր գին ունեն։ Երբ հմտությունը գիտակցված ա լինում։
Այս գրառման մեջ հավաքում եմ ինչ սովորել եմ։
- հիմնական տեքստեր նայելու գործիքները more ու less, դե փոքր տեքստերի համար cat -ը պարզ ա էլ չասեմ
- ծրագրերի օգտագործման ձեռնարկների հետ աշխատելու գործիքներ man, info: Ինձ man-ը շատ դուր եկավ, մի հատ / ես սեղմում ու որոնում ուզածդ։
- cd կամ cd ~ էս հետաքրքիր էր նույն բանն ա user -ի home -ի վրա ա տանում: Դե ls -ի մասին ա երկար պատմում իրա պարամետրեով բանով։ Ստեղից իմացա, որ եթե ls ին ֆայլի անուն ես տալիս դրա ինֆոն ա բերում, -d folder -ների համար ա։
- Shell -ի հատուկ սիմվոլները *, ?, [], ! ֆայլերի անունները վերցնելու համար, շատ պիտանի լավ բան էր չգիտեի։ Հետո copy, mv, rm ու ասում ա նայեք հատուկ սիմվոլները ինչ օգտակար են էս հրամանները կիրառելուց, mkdir տենց բաներ էր ։
- gzip, bzip2 արխիվացման/սեղմելու համար կիրառվող հիմնական ծրագրերն են։ tar -ը մի քանի ֆայլ մեկ ֆայլով պահելու համար ա։ Linux -ում հնարավոր ա նաեւ zip արխիվներ սարքել։ tar -ը tarball -ը նորություն էր չգիտեի։
- Հաջորդը stdout(>1), stderr(>2), stdin(<) հոսքերի մասին էր։ Վերջապես իմացա &> /dev/null ինչ ա նշանակում` եւ stdout եւ stderr գնում են էդ ֆայլի վրա։
- Տեքստ նայելու համար՝ ֆայլի սկզբի մի քանի տողը head, իսկ վերջի մի քանի տողը tail հրամանների մասին։
- cut բաժանիչով նշված տեքստի որոշ սյունակներ ստանալու համար, sort բաժանիչով նշված տեքստի տողերը դասավորելու համար ըստ սյունակի
- wc հաշվում ա տեքստի բառերի տողերի սիմվոլների քանակը, nl տեքստի տողերը համարակալած ա տպում, tr էս հավես բան ա տեքտում տրված սիմվոլների խումբը փոխարինում ա տրվածայլ սիմվոլների խմբով՝ ասենք մեծատառերը փոքրատառեր դարձնելու համար։
- grep -ը տեքստում որոնում անելու համար, դե էս շուտվանից գիտեի, բայց կարեւորը որ վերջապես regexp սովորեցի։
- ps, pstree, ps -ef կամ ps aux ընթացիկ պրոցեսները տեսնելու համար ու top -ը, kill, pkill, առաջնայնության համար էլ nice։
- ifconfig, ip նաեւ arp, route կարգավորումների համար, dig, host dns-ի համար: netstat, ss բաց պորտերը նայելու համար ա։ ping -ի մասին էլ չասեմ։
- su user փոխելու համար, sudo ուրիշ user -ի անունից հրաման աշխատացնել։
- Երեք կարեւոր ֆայլ /etc/passwd օգտվողների անուններն ա id -ները, /etc/shadow օգտվողների գաղտնաբառերն ա պահած հեշավորած վիճակում, /etc/group խմբերի տվյալներն ա։
- useradd, usermod, userdel ու նման 3 էլ խմբերի համար groupadd, groupmod, groupdel: Օգտվողներին եւ խմբերին կառավարելու համար՝ անունները արդեն ասում են որը ինչի համար ա։ id երեւում ա ընթացիկ օգտվողի տվյալները կամ ուրիշինը եթե արգումենտում գրվի անունը։
- Թույտվությունների համար chown chgrp ֆայլի տիրոջը կամ խումբը փոխելու համար, newgrp սեփական խմբերի մեջ մեկից մյուսը անցնելու համար, chmod read write execute փոխելու համար:
- Ստեղ հետաքրքիր եր setuid ու setgid եթե սրանք կան ապա ասենք ֆայլը ուրիշը կարա աշխատացնի որպես ֆայլի տեր կամ խմբի մեջ չլինելով որպես խմբի անդամ։ Եթե setgid դրած ա դիրեկտիվի վրա ապա դրա մեջի բոլոր նոր ֆայլերը էդ դիրեկտիվի խմբին են պատկանում անկախ թե սարքողն ով ա s տառով ա նշվում խմբի(g) կամ տիրոջ(o) վրա ա դրվում։ Sticky bit t տառով ա գրվում chmod -ի մեջ դիռեկտիվի վրա ա դրվում ու արգելում ա որ ֆայլի տիրոջից բացի ուրիշ մեկը կարանա ջնջի ֆայլը։ Էս տառերը եթե փոքրատառ են ուրեմն նաեւ executabl ա դրած, իսկ մեծատառի դեպքում չէ։ Լրիվ նոր բան էր էս։
- մնաց ln -ը լինկեր սարքելու համար։ Հիմա պարզ ա որ hard link ը հենց ժեշտի վրա ա ցույց տալի, իսկ սիմվոլիկը հասցե ա ուղղակի պահում։
Լավ էր իրոք արժեր։
No comments:
Post a Comment