Կարճ պատմեմ ինչ վիճակում եմ, աշխատում էի յուքոմում. բաժանորդների զանգերին էի պատասխանում, իբր հույս ունեի որ եթե շատ տարբեր մարդկանց հետ խոսամ ավելի հեշտ կը կարողանամ այլ մարդկանց հետ շփվել։ Որովհետեւ js ծրագրավորող էի ու զգում էի որ կոլեգաներս ու տնօրենը ինձ չեն վստահում, ոչ մի լուրջ բան ինձ չեն տալիս, երկար ժամանակ լռված էի ջունյոռ լեվելի վրա. մտածում էի իմ մեջ ա խնդիրը։
Բայց իմ ուզածը չեղավ ու ես համարյա երկու տարի ինքս ինձ տանջելուց հետո դուրս եկա աշխատանքիցվ։ Մտածում էի տարբեր բաներ գիտեմ ու հեշտ կը կարողանամ նոր գործ գտնել, բայց չէ ես գործազուրկ եմ արդեն հինգ ամիս ա։
Այս ընթացքում լիքը մերժումներ եմ ստացել տարբեր տեղերից ու ոչ մի գործ էլ չեմ կարողացել գտնել։ Ինչ-որ ա, ահագին դեպրեսված եմ ու որոշել եմ մի բանով ինձ զբաղեցնել։
Yerevan.am կայքում քաղաքի զբոսայգիների ցուցակը կա, վերցնելու եմ էդ ցուցակը ու հերթով գնամ բոլոր այգիներով (շաբաթական գոնե մի այգի) ու ամեն տեղից գոնե մի հատ լուսանկար անեմ։ Դե իմ արածը գեղարվեստական արժեք չի ունենալու։ բայց ես բոլոր նկարները կգցեմ այստեղ։ Իմ նպատակը զուտ զբաղվելու մի բան ունենալն ա, կբզբզամ մինչեւ տեսնեմ ինչ ա լինում։ Անգամ եթե աշխատանք ունենամ, կանեմ սա, թեկուզ կիրակի օրերին կգնամ այգի։