Monday, March 28, 2022

Այգիները հոտոտելիս /1, կենտրոն/


Կողքից նայողը կարող ա ասել, որ ես գործ չունեմ ու ճիշտ կանեմ ժամանակս ծախսեմ նոր բան սովորելու եւ այդ սովորածիս օգնությամբ նոր աշխատանք գտնելու վրա։ Բայց ամեն ինչ շատ բարդ ա, այթին ահավոր մեծ ա, իսկ ինչ ես էի ուզում սովորել ու անել, ոչ մեկին պետք չի փաստորեն, բոլորը մի քանի տարվա փորձով առաջնակարգ մասնագետ են փնտրում, ես ոչ ոքի չեմ հետաքրքրում։ Ավելի լավ ա  ես այգիները նկարեմ, ինչ լինում ա թող լինի։

Որոշել էի հերթով գնալ yerevan.am կայքում նշված այգիները, առաջինը պիտի լիներ Օղակաձեւ այգին, բայց դրան ամենաուշը հասա։ 

27.03.2022

Գնացի քաղաքապետարանի մոտ, սկսեցի 3 իրար կպած այգիներից։


Մանկական այգի

 Հիմա գարնան սկիզբ ա, ծառերը դեռ չեն հասցրել կանաչել, 2 օր առաջ էլ ձյուն էր գալիս, շատ հետաքրքիր բաներ չկան նկարներում։







Լիքը ռուս միգրանտներ կային, երեւի ամենահետաքրքիրը դա էր այս այգում։


Երեւանի 2800 ամյակի այգի

Այստեղ ամենահավեսը ցլի արձանն էր, այս այգին նոր է ծառերը շատ նոսր են։







Անգլիական այգի

Ամենահետաքրքիրը ու ամենատխուրը։ 






Նկարեցի վերջացրեցի, բայց շատ խառը այգի է, չէի կարում դուրս գալ։ Այգու մի քիչ աչքից հեռու մասերում եղա, տարբեր հատվածներում 3 հատ սիրահար զույգի տեսա․ իրար գրկած կամ շատ մոտ կանգնած… ես էլ կուզեի, բայց դե ինչ արած ։(

Լավ բան էլ եղավ այդ այգում, շները ահավոր շատացել են քաղաքում ու կատուները դրա պատճառով վախենում են դրսում երեւալ։ Այնտեղ մի հատ փիսիկի տեսա։ Փախավ, չկարողացա մոտենալ շոյել, բայց ուրախ եմ, որ կատու տեսա․ արդեն կարոտել էի կատուներին։

Անգլիական այգում պլանետարիում կա, որտեղ տիեզերքի մասին ֆիլմեր են ցույց տալիս։

Շահումյանի անվան այգի

Արդեն գնում էի օղակաձեւ զբոսայգի, մեկ էլ կայքում տեսա այս այգին էլ կա նշված ու քարտեզով շատ մոտ էր, գնացի սա էլ նկարեմ։

Այդեն մթնել էր, դրսի լույսերը վառեցին այդ ժամին։


Սա դեպի հանրապետության հրապարակ տանող այգին է։

Օղակաձեւ զբոսայգի

Արդեն լրիվ մութ էր, բայց գնացի այս այգին էլ նկարեմ, հոգնել էի բայց մի կերպ ինձ քարշ տվեցի այնտեղ։

Գիշերային նկարներ, որակը ահավոր։




Երեկ այսքանը հասցրի նկարել։

No comments:

Post a Comment