Sunday, July 31, 2022

Այգիները հոտոտելիս /10 ընտանիքի այգի/

Իմ նախկին աշխատանքի տեղի նախկին տնօրինության ստեղծած նոր կազմակերպության գովազդում ասում ա «երազանքներդ հեռու են, բայց հասանելի»։

Երկու օր ա ինչ փորձում եմ գնալ այս այգին։

Սկզբում գնացի քաղաքապետարանի կայքում նշված հասցեով, դե շենքերի արանքում գտնվող փոքր կանաչ տեղ էր։ Այնտեղ չկար կայքում դրված նկարի մեջի սիրուն արձանը։


Այս տեղը մեր մոտերից շատ հեռու ա, երեւի սա ամենահեռու այգին էր, որ նկարել եմ։

Sunday, July 17, 2022

Այգիները հոտոտելիս /9 մանկական երկաթուղի/

Շաբաթ-կիրակի օրերը չեմ իմանում ինչ անել, էս այյգիները նկարելու պահը շատ լավ ա, իրոք հաճելի ա, որ առիթ կա դուրս գալու։ Անցած շաբաթ գնացել էի մանկական երկաթուղի։ Մի անգամ գնացել էի թունելով քայլելու, բայց այդ օրը չուզեցի շարունակեմ ու այգի մտնեմ։ Հետո կարդացի, որ սովածը գրել էր, թե մանկական երկաթուղին շատ վախենալու տեղ ա։