Իմ նախկին աշխատանքի տեղի նախկին տնօրինության ստեղծած նոր կազմակերպության գովազդում ասում ա «երազանքներդ հեռու են, բայց հասանելի»։
Երկու օր ա ինչ փորձում եմ գնալ այս այգին։
Սկզբում գնացի քաղաքապետարանի կայքում նշված հասցեով, դե շենքերի արանքում գտնվող փոքր կանաչ տեղ էր։ Այնտեղ չկար կայքում դրված նկարի մեջի սիրուն արձանը։
Այս տեղը մեր մոտերից շատ հեռու ա, երեւի սա ամենահեռու այգին էր, որ նկարել եմ։
Երկար պտտվեցի այդ փոքր այգում ու դրա կողքերը, բայց արձանը չգտա։ Ինչ-որ ա, մի քանի հատ նկար արեցի։30.07.2022 - Ընտանիքի Fake այգի
2 հոգու ցույց տվեցի արձանի նկարը, ինձ ասեցին, որ սա Բաբաջանյան փողոցը չի ու ես պետք ա գնամ basic house ի մոտ։ Շատ հուսահատվեցի, մի տեսակ այս արձանը տեսնելը ինձ համար կարեւոր սիմվոլ էր։ Քայլելուց ու անիմաստ աջ ու ձախ անելուց ոտքերս էլ էր հոգնել շատ։ Ինձ բերող ավտոբուսն էլ չէր գալիս ու վերջ։ Որոշ ժամանակ հետո ուրիշ բան եկավ , ես դա նստեցի․ պիտի գնայի կենտրոն ու հետո ուրիշ բանով գնայի տուն։
Ես ճանապարհները լավ չգիտեմ ու արդեն մութ էր, ուշադիր նայում էի հեռախոսիս էկրանի վրա՝ yandex maps ին, որ սխալ տեղ չգնամ։
Հանկարծ էկրանին գրեց basic house, ես արագ էդ կետը էջանիշներում պահեցի, փաստորեն այգու կողքով էի անցնում։
Հաջորդ օրը առավոտվա յոթին կանգառում էի, բայց ի զուր, իմ ավտոբուսը երեւի եկավ ժամը ութին։ Այդ ընթացքում հասցրեցի իջնել այգուն ավելի մոտ տեղ ու այնտեղ սպասեմ ուրիշ համարի։
Վերջապես ես այգու մոտ եմ։
23.07.2022 - Ընտանիքի այգի
Բայց մինչեւ հասնելը իմ ուզած այգուն, դեռ պետք էր անցնել առաջին այգու միջով։
Ինձ թվում ա ընտանիք ստեղծել նրա համար, որ երջանիկ լինես, շատ էգոիստական ա։ Իսկ շատերին չի էլ հաջողվում լավ ընտանիք կառուցել։
Ընտանիք պետք ա ստեղծել, որովհետեւ դա ճիշտ ա, իսկ ճիշտ բանի համար արժի եսասիրությունը մի կողմ թողնել ու ջանք դնել դա կառուցելու համար։
Հավանեցի էս արձանը, պապան, մաման ու իրանց երեք երեխաները։
Մի հատ ուրիշ գովազդ էլ են ցույց տալիս, դրա վերջում ասում ա․
«այն, ինչ իսկապես ուզում ես»։
«այն, ինչ իսկապես ուզում ես»։
No comments:
Post a Comment