Thursday, September 29, 2022

Հաճուշքից ինքնակամ հրաժարվելը, հենց ուժեղ լինելնս ա ապացուցում։ Ինչքան էլ խուսափեմ ու փախնեմ ճիշտն էն ա, որ ես ուժեղ եմ։ Որ ասում ա ուժը պատասխանատվություն ա, հա էդ ա։ Ու էլ չեմ փախնի պատասխանտվությունից։

Sunday, September 25, 2022

Որ սեպտեմբերի սկզբներին starmus էղավ։ Օպերայի հրապարակում վրաններ էին դրել, տարբեր բաներ էին ցույց տալիս ու համերգ էր։

Մի հատ աղջկա տեսա։ Ինքը աստղադիտակ ուներ, բայց չէր աշխատում. ասում էր վաղն ա աշխատելու։ Սեւ, կարճ, գանգուր մազեր ուներ էդ աղջիկը, սեւ աչքեր ու սպիտա՜կ մաշկ, խոսալուց զգացվում էր ինչ-որ առոգանություն կար՝ երեւի դրսում էր ապրել երկար ժամանակ։ Մի քանի սանտիմ կոլոտ էր ինձնից, օրինակ Փիսոն հակառակը ինձնից բոյով ա մի քանի սանտիմով… հա ինչ-որ ա, լավն էր, հաճելի էր, նուրբ էր՝ Փիսոյի փոքր վերսիան լիներ ոնց-որ։
երեւի ճիշտ կլիներ փորձել խոսակցություն սկսել հետը, բայց ի՞նչ ասեի

***

 Րորոշել եմ սոց. ցանցում գրառումներ շատ չանել։ Բլոգումս կգրեմ, չեմ ուզում մարդկանց աչքին երեւալ ու ոչ էլ ուզում եմ փակ գրել, ստեղ գրելն ամենաճիշտն ա։

Սենց բաներ եմ գրել ժամանակին։ 

Thursday, September 22, 2022

Այգիները հոտոտելիս 12 /Լիոնի այգի, Էրեբունի/

 Վերջերս (իրականում շատ երկար ժամանակ ա) շատ վատ տրամադրություն ունեմ, ինձ ահավոր հոգնած եմ զգում, ոչ մի մոտիվացիա չունեմ։ Երեւի մենակությունից ա։ Ու ինչքան մտածում եմ ինձ էդքան ընկերուհի չի պետք քան ընկերներ, որ մենակ չլինեմ։

Կիրակի օրը ծանր ա շատ, երբ 2 օր գործի չեմ։ Էդ օրերին ոչ մի անելու բան չունեմ, այգիները նկարելը իսկական փրկություն ա՝ ինքս ինձ զբաղացնում եմ, որ չգժվեմ։

Sunday, September 4, 2022

Այգիները հոտոտելիս /11 Արաբկիր/

 Մի հատ սիրուն շենք էի տեսել քաղաքապետարանի այգիների ցուցակում, անհամբեր սպասում էի երբ եմ գնալու այդ շենքը տեսնեմ։