Thursday, September 22, 2022

Այգիները հոտոտելիս 12 /Լիոնի այգի, Էրեբունի/

 Վերջերս (իրականում շատ երկար ժամանակ ա) շատ վատ տրամադրություն ունեմ, ինձ ահավոր հոգնած եմ զգում, ոչ մի մոտիվացիա չունեմ։ Երեւի մենակությունից ա։ Ու ինչքան մտածում եմ ինձ էդքան ընկերուհի չի պետք քան ընկերներ, որ մենակ չլինեմ։

Կիրակի օրը ծանր ա շատ, երբ 2 օր գործի չեմ։ Էդ օրերին ոչ մի անելու բան չունեմ, այգիները նկարելը իսկական փրկություն ա՝ ինքս ինձ զբաղացնում եմ, որ չգժվեմ։

Գնացի քաղաքապետարանի ցուցակում նշված հաջորդ  այգին։ 

Չէի մտածում, որ էդքան սիրուն այգի կլինի։

18.09.2022 - Լիոնի այգի





Քարտեզի վրա տեսել էի, որ այգում լիճ կա, շատ սիրուն էր։










Էս նկարի մեջ իրոք սիրուն տեսարան ա, բայց վազող աղջիկը շատ պատահական հայտնվեց կադրում, ու հենց ինքը սիրունացրեց նկարը։



Իսկ ջրի մեջ աշտարակը կա


Ու մի քանի այլ նկարներ








Ու սիրահար զույգ



Վերջ։ Քեզ շատ հավանեցի Լիոնի այգի, դու ինձ մենակ չթողեցիր․ շատ ուրախ եմ, որ ծանոթացանք




No comments:

Post a Comment