Wednesday, May 1, 2024

Աշխատանքը աշխատանք ա ոչ ավելին

Ճիշտ ա ասում, որ պետք չի հոբին խառնել աշխատանքի հետ. ոչ մի անձնական բանն էլ պետք չի խառնել աշխատանքի հետ։

Պետք չի աշխատանքից ոչ մի բան ակնկալել բացի փողից, էդ թվում ոչ էլ մասնագիտական աճ, նոր գիտելիքներ, հետաքրքիր պրոեկտներում աշխատել եւ այլն։

Մեկը գրել էր, որ չի կարելի այթի մտնել առանց էդ գործը սիրելու՝ մենակ փողի համար, իմ կարծիքով  պետք ա առաջինը փողի համար հենց գնալ (ճգնաժամ ա, հիմա փողը քչացել ա), էդ վեհ պատկերացումները գործի հետ կապված կարան ավելի խանգարեն։

Չեմ ասում, որ աշխատողին կարելի ա իրա գործը որակով չանել, գործատուն էլ իր հերթին պիտի նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծի։ Բայց գործի մեջ բոլորն էլ անկախ պաշտոնից առաջինը պատասխանատու են իրանց արած գործից օգտվողների առաջ։

Հիշում եմ առաջին աշխատանքիս տեղը. angularjs ով մի հատ պրոեկտ կար, ես ահավոր չէի սիրում էդ…
մի անգամ ծրագրավորող ինկին մի հատ ստատուս էր գրել, էդ ստատուսը շատ էր ազդել վրես. գրում էր, որ մեծ կազմակերպությունների աշխատողները ստիպված են օգտագործել էն ծրագրային ապահովումը, որը կազմակերպությունը կտա իրանց, ու էդ աշխատակիցները այլ ընտրություն չունեն։ Ես մտածեցի «լավ, ինչ ահավոր ա կան մարդիկ, որ ստիպված օգտվում են էս վատ ծրագրից, ուրեմն ես պարտավոր եմ իրանց կյանքը գոնե ավելի չբարդացնել, իսկ եթե կարողանամ ու ուզենամ փորձեմ մի քիչ էլ կարգավորեմ ծրագրում էղած խնդիրները»։

Ինչ-որ սենց մտքեր, ուղղակի մայիսի մեկն ա, ուզեցի կիսվեմ մի տեղ ))


Sunday, September 24, 2023

Սիրիր ինքդ քեզ

 Ինչքան շատ են օգտագործում «սիրիր ինքդ քեզ» արտահայտությունը մոտիվացիոն ինչ-որ մտքեր ասելու ժամանակ։ Ինձ համար հենց «սեր» բառն ա շատ անորոշ։ Այսինքն ինչ հասկանալ «սեր» ասելով. սեռական ցանկությո՞ւն կամ հենց հարաբերությու՞ն, կամ համակրա՞նք, կամ խղճա՞լ, կամ վեեհ տիեզերական բան կամ ի՞նչ։ Էս բառը աջ ու ձախ օգտագործում են, ու ինչ իմաստ ուզում են տալիս են բառին։

Լավ, իսկ ինքդ քեզ սիրելը որն ա, իբր ինչ մի անիմաստ ու շաբլոն միտք ա։

Tuesday, May 2, 2023

**

 Պետք ա փորձել ընդունվել էս կամպանյա։

Գոնե մարդկանց մեջ կլինեմ, գոնե շատ մենակ չեմ լինի։

Ու պետք ա փորձեմ չնախանձել մյուսներին, որ կարում են իրար հետ շփվեն ու լավ լինեն, իսկ ես չեմ կարում։ Դե հիմա էդ ա։

Ու հա, աչքերս արժի վիրահատել, ամեն դեպքում առանց ակնոց ավելի լավ ա։

Sunday, April 16, 2023

Եկ սիրենք իրար սակուրայի շուքին տակ

 Էսօր ինչ-որ մեկը պատրաստվում ա կրքոտ սեքս ունենա՞։ Այդ մեկը ես չե՜մ, ես չե՜մ, ես չե՜մ։

Մտել եմ դեղատուն ասում եմ ինձ էս սայքո կլասիկից տվեք, իբր չգիտեմ ոնց են մարդիկ դա արտասանում։ Աշխատողը հասկացավ որ մեկն եմ ուզում ու ճիշտ տվեց աղջիկը ուզածս… աղջիկը տվեց ինձ ինչ ուզում էի…

Էրեխա ժամանակ մի հատ ջարդած windows xp -ի դիսկ ունեի, windows xp sico, դասարանի մոտիկներս ղժում էին էդ անունի վրա։ Արա  դուք 5-6 դասարանի էրեխա էիք, ո՞րտեղից գիտեիք, որ էդ անունի վրա կարաք ղժաք։ Իսկ պատասխանը ակնհայտ էր, իրանցից մեկը ուներ մեծ տարիքի ախպեր։

Մի խոսքով գարուն ա, մարդիկ սեր են անում երեւի աջ ու ձախ, քաղաքում նոր տնկած սակուրաների տակ էլ են անում երեւի. այսինքն չգիտեմ, վստահ չեմ թե որտեղ են իրանց գործերը կազմակերպում։



Tuesday, April 11, 2023

***

 Իրիկվա ժամին, մտա նախկին փիսոյի github ի էջը ու տեսա ոնց ա իրա սիրեկանը marge արել իրա pull request ները։ Գիշերը արթնացել եմ ու կատաղությունից ուտում եմ ինձ։ Ահավոր խառը մտքերի մեջ էի։ Տենց տառապում էի, հետո մտածեցի, որ էս քիսոյի պատճառով ես գործել եմ բոլոր մահացու մեղքերը, բղջախոհություն, բարկություն իրա վրա, նախանձ իրա սիրեկանի նկատմամբ, հպարտություն․ տենց տուֆտա մեկին ա ուզել իմ փոխարեն, հուսահատություն՝ նույն ինքը ծուլությունը (իրա սիրած Уны́ние)։ Ագահություն, որ հարուստ լինեի ինքը ինձ կուզեր։ Մնաց որկրամոլությունը․ հա դե ինձ միշտ էլ հաճելի ա էղել իրա հետ հաց ուտելը։ Մի խոսքով, բայց առավոտը լավ էի ու դզվեցի։

Աստված ողորմած, Աստված ճշմարիտ

Sunday, March 5, 2023

Telegram -ի մասին դավադրության տեսություն

 Էրեկ event-ի էի գնացել swl.am։ Լավն էր, ուզում եմ գովազդեմ էդ իվենթը։

Երեկվա իվենթից հետո էսօր արթնացա ու էն որ լամպ ա միանում, այ դրանից էղավ մոտս։ 

Շատ կասկածելի ա, որ telegram -ը լիքը լավ բաներ ա տալիս ու լրիվ անվճար՝ կարաս ֆայլեր պահես մեջը, իրանց ասելով օգտվողների տվյալները չեն ծախում գովազդի համար, թողնում են որ գաղտնի նամակներ գրես, խմբեր ու էջեր ունենաս։ Ես չէի հասկանում Պավել Դուռովը էդ ինչ լավ մարդ ա, որ տենց անվճար բաներ ա տալիս ու ոչ մի օգուտ դրանից չունի։ Էս տնտեսությունում ի՞նչն ա անվճար, որ մի հատ էլ ինքը տենց լավ բան նվիրի անծանոթներին։ Կամ ենթադրենք ուզում ա բարի գործ արած լինի. իրան փող որտեղից, որ ծրագրեր սարքի սեռվեռներ առնի ու սպասարկի էս ամեն ինչը․ էդքան մեծ պլատֆորմի համար շաաատ մեծ ծախս պետք ա անել։

Event-ի կազմակերպիչը ծիծաղում էր telegram -ի փակ տեխնոլոգիաների վրա, բայց չնայած բաց տեխնոլոգիաները ազատ են, դրանցից օգտվելը անվճար չի։ Գիտեմ ինքը իրան հակասող բան եմ ասում, բայց իրոք էդ ճիշտ ա։ Ու հիշեցի իմ կասկածները telegram-ի տարօրինակ ձեւով լավը լինելու մասին։

Հաջորդ օրը ազատությունով տեսանյութ էին ցույց տալիս telegram -ով թմրանյութեր վաճառելու մասին։ Էդ ա, լրիվ բացատրում ա, ինչի ա telegram -ը անվճար։ Ծրագրի մեջ ներդրողները փող են տալիս, որ իրանց ապրանքը ապահով ծախելու համար դուռովը գործիք սարքի։ Ո՞վ գիտի darknet ից օգտվել, ես էլ չգիտեմ չի էլ հետաքրքրում, ու շատերը չգիտեն, իսկ եթե telegram ի նման հարմար բանը տարածված լինի, ներդրողների «արտադրանքի» հնարավոր սպառողների քանակն էլ կաճի։