Ինչքան շատ են օգտագործում «սիրիր ինքդ քեզ» արտահայտությունը մոտիվացիոն ինչ-որ մտքեր ասելու ժամանակ։ Ինձ համար հենց «սեր» բառն ա շատ անորոշ։ Այսինքն ինչ հասկանալ «սեր» ասելով. սեռական ցանկությո՞ւն կամ հենց հարաբերությու՞ն, կամ համակրա՞նք, կամ խղճա՞լ, կամ վեեհ տիեզերական բան կամ ի՞նչ։ Էս բառը աջ ու ձախ օգտագործում են, ու ինչ իմաստ ուզում են տալիս են բառին։
Լավ, իսկ ինքդ քեզ սիրելը որն ա, իբր ինչ մի անիմաստ ու շաբլոն միտք ա։
Linkedin -ով դասընթաց էի նայում, թե ինչպես անել որ ուրիշների մոտ լավ «առաջին տպավորություն» թողնես։ Վիդեոներից մեկում ասում ա, որ աշխատանքի համար հարցազրույցի ժամանակ ինքներդ ձեզ մի դիպչեք. որ դիմացինը չնկատի ձեր անհանգիստ լինելը։
Ու շոյում ա իրա ձեռքը ու ասում calm down, be ok, calm down.
ասում ա, այ այսպես մի արեք։
Հը՞ էս լավ բան ա բայց ոնց-որ։
Փորձում եմ էս քանի օրը, մի ձեռքով դիպչում եմ մյուս ձեռքիս, ու նուրբ հպումներ եմ անում։ Ինձ թվում ա, որ լավ օգնում ա լարվածությունս հանելու, տրամադրությունս կարգավորելու համար։
Հաաա, դրա համար ա, որ մի քանի անգամ փողով սեքս եմ արել ու լավ չի ստացվել առանձնապես, ես ավելի լավ չեմ զգացել ինձ ու հոգեկանս չի կարգավորվել։ Իսկ մաստուրբացիայից ընդհանրապես ավելի եմ վատանում. մի քանի վայրյկյան հաճույքի համար երկար ժամանակ սթրեսի մեջ լինելը սխալ ա, մի քանի վայրկյան հաճույքի համար սխալ ա առողջության համար պետքական նյութերը լցնել կոյուղի։
Հիմա հասկացա, որ իրականում ես սեքսի կարիք չեմ զգում այլ գրկվելու, այլ հպվելու։ Բայց ոչ-ոքի չունեմ որ կարամ գրկեմ։ Դե ինչ արած, մի ձեւ պիտի գոյատեւել։ Ուրեմն կշոյեմ ինքս ինձ։
Փիսիկներին ու շունիկներին շոյելուց ասում են «սիրել»։
Այսինքն «սիրիր ինքդ քեզ» նշանակում ա «շոյիր ինքդ քեզ» :))
No comments:
Post a Comment