Wednesday, May 1, 2024

Աշխատանքը աշխատանք ա ոչ ավելին

Ճիշտ ա ասում, որ պետք չի հոբին խառնել աշխատանքի հետ. ոչ մի անձնական բանն էլ պետք չի խառնել աշխատանքի հետ։

Պետք չի աշխատանքից ոչ մի բան ակնկալել բացի փողից, էդ թվում ոչ էլ մասնագիտական աճ, նոր գիտելիքներ, հետաքրքիր պրոեկտներում աշխատել եւ այլն։

Մեկը գրել էր, որ չի կարելի այթի մտնել առանց էդ գործը սիրելու՝ մենակ փողի համար, իմ կարծիքով  պետք ա առաջինը փողի համար հենց գնալ (ճգնաժամ ա, հիմա փողը քչացել ա), էդ վեհ պատկերացումները գործի հետ կապված կարան ավելի խանգարեն։

Չեմ ասում, որ աշխատողին կարելի ա իրա գործը որակով չանել, գործատուն էլ իր հերթին պիտի նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծի։ Բայց գործի մեջ բոլորն էլ անկախ պաշտոնից առաջինը պատասխանատու են իրանց արած գործից օգտվողների առաջ։

Հիշում եմ առաջին աշխատանքիս տեղը. angularjs ով մի հատ պրոեկտ կար, ես ահավոր չէի սիրում էդ…
մի անգամ ծրագրավորող ինկին մի հատ ստատուս էր գրել, էդ ստատուսը շատ էր ազդել վրես. գրում էր, որ մեծ կազմակերպությունների աշխատողները ստիպված են օգտագործել էն ծրագրային ապահովումը, որը կազմակերպությունը կտա իրանց, ու էդ աշխատակիցները այլ ընտրություն չունեն։ Ես մտածեցի «լավ, ինչ ահավոր ա կան մարդիկ, որ ստիպված օգտվում են էս վատ ծրագրից, ուրեմն ես պարտավոր եմ իրանց կյանքը գոնե ավելի չբարդացնել, իսկ եթե կարողանամ ու ուզենամ փորձեմ մի քիչ էլ կարգավորեմ ծրագրում էղած խնդիրները»։

Ինչ-որ սենց մտքեր, ուղղակի մայիսի մեկն ա, ուզեցի կիսվեմ մի տեղ ))


No comments:

Post a Comment