Sunday, May 8, 2022

Այգիները հոտոտելիս /6, .քանաքեռ-զեյթուն, արաբկիր /

Աշխատանքի եմ ընդունվել յեեեեե, բայց էլի գնացել եմ այգիները նկարելու։ Անցած շաբաթ գնացել էի Դավիթ անհաղթի այգի ու հետո ոտով գնացի հաղթանակի զբոսայգի։

30.04.2022

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգի

Ես չեմ հավանում էս այգին, կանաչը քիչ ա ստեղ։



Անձամբ Դավիթ Անհաղթը, աստղերն ա՞ հաշվում, ի՞նչ ա անում

Մի հատ էլ պանառամա, մեջը սիրահար զույգ էլ ա երեւում… նրանք ամեն տեղ են 😛 



Հետո ոտքով գնացի հաղթանակի զբոսայգի, շատ անհարմար ճանապարհ էր, նորմալ մայթ չկար։




Հաղթանակի զբոսայգի









Սովետը իրա հաղթանակի առթիվ շատ ճոխ այգի ա սարքել։ Լայն ճանապարհներով ու մեծ տարածքով լրիվ Ռուսաստանի նման, ամեն ինչը ահավոր շատ ա իրանց մոտ։ Լիքը ռուսներ կային էդ օրը չնայած արեւոտ օր չէր։









Մի հատ էլ վիդեո, բայց դե մեկ ա տարածքը լավ զգալու համար պետք ա հենց տեղում լինել ու հոտոտել։
 




No comments:

Post a Comment