«Աշնանային վերջին օրերից մեկն է այսօր։ Երկինքը կապույտ է, մի քանի ճերմակ ամպն է խանգարում միայն կատարյալ մաքրությանը հասնելուն։ Արեգակի վերջին շողերը տաքացնում են սառը օդից մրսած ծառերի ճյուղերը։ Ծառից պոկվում է ևս մի տերև, ու սկսվում է պայքար Երկրի և օդի միջև։ Պայքարը երկար չի տևում՝ այս անգամ էլ հսկա Երկիրը հաստատում է իր ուժը․ տերևը անցնում է օդի բարակ շերտի միջով ու հայտնվում Երկրի մակերևույթին։ Ավարտվում է հերթական պտույտը, ու սկսվում նորը, դժվար է ասել ինչով է հաջորդ անգամը տարբերվելու այս անգամից։»
Հատված չորրորդ
Էսօր դասի չգնացի։ Մի ժամ ունեինք, չուզեցի մի ժամի համար հասնեմ համալսարան, համ էլ էտ տղեն էնքան անհավես ա դաս անում, բայց իրան էլ եմ հասկանում (մեր մոտ սաղ ձևական ա․ հենա 2 հատ կուրսային կա, բայց դրանք կուրսային չեն ուղակի 2 զույգ 15 էջ թուղթ ու գիր ա պետք անել), էս համալսարանը իրոք հավես ա փախցնում։ Մնում ա որոշեմ ազատ ժամանակս ոնց պիտի սպանեմ։
Ժամանակ սպանելու ցանց
Իրական կյանքում ամեն ինչ շատ վատ ա ու անհետաքրքիր, դե ես էլ վիրտուալում եմ փորձում ժամանակ սպանել (շատ դաժան բան ա, երբ ժամանակ կա, բայց ծախսելու ձև չգիտես)։ Ոնցոր միշտ մտա կապուտ ադնակլասնիկ։ Ստեղ էլ բան չկա քաղաքականություն ա, սեքս ու ռեկլամ մեկ֊մեկ էլ ֆուտբոլ՝ այսինքն Մխիթարյան։ Բացեցի հերթական հոդվածը հերթական քաղաքական սռաչի մասին։ Լավ էլ երկար տեքստ ա 1000 դրամի մասին, հա ինձ էդքան էլ չի վերաբերվում, բայց կկարդամ ժամանակ ա թող սատկի։ Երկար տեքստեր կյանքում չեմ կարդացել, էս մեկն էլ eSpeak-ին կասեմ կկարդա։
Ավել֊պակաս բաներ
Ծրագրով տեքստը կարդալը շատ հարմար բան ա, մենակ թե ձայնը շատ տհաճ ա ու երկար ժամանակ լսելը ահագին բարդ ա։ Պետք չի շատ ման գալ google translate-ը հենց eSpeak-ն ա օգտագործում հայրեն տեքստը կարդալու համար։ Բայց վատը էն ա, որ 2016 թվին լիքը լավ ծրագրեր կան, որ կարդում են բնականին շատ մոտ ձայնով։ Կան, բայց ոչ մեկը հայերեն չի կարդում, ես ստիպված եմ ռոբոտի ձայնի հույսին մնալ։ Հայերենը հեչ լավ օրի չի ինտերնետներում․ թարգմանվող գրականության քանակը ձգտում ա 0֊ի, իսկ տեղականի մասին չեմ էլ լսել։ Հայերենով մի բան կարդալու/սովորելու շատ քիչ ձև կա։ Էն տռանսլիտն էլ մյուս կողմից, չեմ հասկանում ոնց են կարում էդ տեքստերը կարդան։ Բայց ես գիտեմ ինչ ապետք անել։
HTML ծրագրավորող
Պետք չի սպասել մինչև մեկը կորոշի էտ ձև բան սարքել։ Ես կիսատ֊պռատ C գիտեմ հենց դրանովել փորձեցի սարքել։ Սկզբից ուզում էի տեքստը հնչյունական տեսքի բերել՝ չստացվեց։ Գաղտնավանկի «ը» հնչյունը տենց էլ չկարացի ճիշտ տեղերում դնել ու մի քանի մանր֊մունր բաներ էլ չեղավ լրիվ անել․․․ հիմա կիսատ կոդը քցել եմ Github, բայց չգիտեմ կկարողանամ վերջացնել, թե չԷ։ Էտ գործի 20 տոկոսն էլ չի երևի, հաջորդ կարևոր մասը խոսքի սինթեզն ա։ Մի հատ ռուսերեն գիրք էի գտել ասեցի էսօր կարդամ։ Տվեցի Ալյոնաին, որ կարդա։ Կարդաց, բայց բան չհասկացա ստիպված ես կարդացի ու հենց ըտեղ հասկացա, որ ես լավ էլ բութ եմ։ Շատ բարդ բաներ ինչ֊որ HMM ու Unit select֊ի մասին էր, նենց բարդ էր ոնցոր մաթ անալիզ լիներ։ Ճիշտ են ասում էլի, որ լեզվի սինտաքս իմանալը հերիք չի ծրագիր գրելու համար։
Տաք թեյիկ և թախիձ
Ջրի մեջ մի գդալ կակաո ու արդար պեսոկ լցրեցի, տենց ինչ֊որ անիմաստ քաղցր բան ա ստացվում։ Էտ հեղուկը խմելով սկսեցի մտածել «կյանքի տիեզերքի ու ամեն ինչի մասին»։ Ցանկացած պարապ մարդ էլ երևի հենց էս տեսակ անօգուտ֊անիմաստ գործով ա զբաղվում։ Հետո որոշեցի մի քանի տող գրեմ թազա բլոգումս։ Արդեն ժամը 3֊ը դառավ․ սենց գրելով էլ անցավ ժամանակը։
No comments:
Post a Comment