Շատ կարևոր ա, որ ուղեղը ինչ֊որ բանով միշտ զբաղված լինի, թեկուզ աղբով, բայց զբաղված լինի։ Ուղեղի պարապ մնալը մենակ վնաս կարա տա։ Պետք ա, որ տվյալների հոսք լինի ու ցանկալի ա, որ դրանք էմոցիա չառաջացնեն։ Օրինակ կարելի ա մաթեմի մեջ խորանալ, բայց էտ անգյալ մարդու բան չի։ Ավելի հեշտ ձև ա հեռուստացույց/ինտերնետ ցանցին կպնելը ու եթե բախտդ բերի նորմալ բան գտնես ձեռի հետ էլ մի օգուտ կստանաս։
Ժամանակին armnews-ը կարգին ալիք էր՝ մենակ լուրեր էին ցույց տալի, իսկ մեկ֊մեկ էլ հայերեն թարգմանած փաստագրական կինոներ։ Բայց երևի տերերին ձեռ չտվեց հիմա սարքել են միջին վիճակագրական զիբիլ։
Մի հատ ռադիո եմ գտել (ավելի ճիշտ 8 համարի ավտոբուսից եմ իմացել) կոչվում ա Լրատվական ռադիո։ Դե եսիմ ավելի լավ ա քան facebook-ի լուրեր կարդալը: Մի քանի ամիս առաջ էտ ռադիոյի հաղորդումները դարձրին փողով։
Ասում էին, որ եթե փողով չդարձնեն չեն կարա նորմալ բան սարքեն։ Հա, որ մտածում ես ճիշտ են ասում, բայց դե եսիմ․ ես փող չունեմ, նենց֊որ ինձնից դժվար օգուտ լինի։
Ինտերնետ եթերը չեն փակել, ես էլ բռնեցի ու ձայնագրող app գրեցի, որ ճիշտ ժամին մտնի ու հաղորդումները ձայնագրի։ Ես էտ հաղորդումների ֆանատը չեմ,, համարյա չեմ էլ լսում էտ ձայնագրությունները։ Սրա հաճույքը սահմանափակումը անցնելու մեջ ա (դե чсв ա բարձրանում ուրիշ բան չկա)։ Բայց չեմ էլ ուզի էտ ռադիոյին վատություն արած լինեմ դրա համար էլ լինկը ստեղ չեմ դնի (չնայած հավանականությունը, որ գրածս ինձնից բացի էլի մարդ կկարդա ձգտում ա 0֊ի)։
Ինչ որ ա, ավելի հետաքրքիր ա թե ոնց եմ արե, ոնց վերևում ասեցի «փող չկա»։
Առաջինը ձրի հոսթինգ էր պետք, որ կարանայի script-ը աշխատացնեի։ Մի անգամ facebook-ում տեսել էի git-ի մասին մի հատ ստատուս, հենց ըտեղից էլ իմացա heroku-ի մասին։ Էտ փոստը անողը առանց իմանալու ինձ շատ պետքական բան սովորացրեց։
Heroku-ի մեջ վատն էն ա, որ հիշողություն չկա։ Դրա համար yandex disk կա 10գբ տարածքը լրիվ հերիքա մի քանի հաղորդում 3-4 շաբաթ պահելու համար։ Մի հատ էլ php֊client ա պետք դիսկին Rest api-ով կպնելու համար:
Մնաց մի հարց,՝ ոնց անել, որ սեռվեռը ճիշտ ժամին կպնի ռադիոին։ 1 րոպեանոց google-ի արդյունքում գտա էս կայքը cron-job.org;
Ու վերջ. էսքանը լրիվ հերիքա 0 դրամ ծախսելով խոսքի ազատությունը վերացնելու համար։ ՃՃ
Հ․Գ․ Էն կլիպի վերջի երաժշտությունը շատ ա դուրս էկե, եթե (մարդ էս էլի) կարդաք էս պոստը ու իմանաք անունը ինձ էլ ասեք։
Թարմացում․ հոկտեմբեր 2019
- հիմա
բանվորկոդ գրող եմ աշխատում, բաժանորդագրվել եմ ռադիոյին, ինձ վեհ եմ զգում, ու ճիշտ ա միտքը, որ ձրի պանիր մենակ թակարդում ա - yandex disk-ից արդեն չի լինում ուղիղ հղում ստանալ, ձայնագրող կայքը էլ չի աշխատում, ուրիշ տարբերակներ կան ֆայլերը պահելու․ օրինակ google firebase storage-ը, բայց արդեն չի հետաքրքրում, համ էլ լավ ռադիո ա, իրանց արժի փող տալ
- տեսանյութի երաժշտությունը մի օր գտա շատ պատահական՝
Կոմիտաս ֊ Երանգի
No comments:
Post a Comment