Sunday, June 16, 2019

Պոլիտեխնիկի չորս տարիները մեկ գրառմով

Շատ են ասում, որ համալսարանը բան չի սովորացնում, անիմաստ ա թղթի համար փող ու ժամանակ վատնել, ինչ ուզես կարաս ինտերնետով սովորես, ոչ մեկ դիպլոմին չի նայում։
Իրոք ինտերնետում ամեն ինչ կա, բայց իմ կարծիքով համալսարանի գործը էդ ամենի մեջ պիտանի բաների տեղը ցույց տալն ա։ Ես մաքուր ինքնակրթությանը չեմ հավատում, եթե ամուր հիմք չունեցար, ոչ մի ոլորտում լավ մասնագետ չես կարա դառնաս, ինչքան էլ մեծ ծավալի ինֆորմացիա ունենաս։ Իսկ ամենակարևորը կենդանի շփումն ա՝ մարդկանց միջև  գիտելիքների փոխանցումը, էդ հնարավոր չի համացանցից ստանալ։

Գրում եմ ու մտածում, որ էդ տարիները շատ ցավոտ էին ինձ համար։ Ես ոչ կարողացա խմբեցիների հետ մոտիկանալ, ոչ էլ դասախոսների հետ շփումից մի բան ավելի սովորել։ Հիշում եմ՝ դասը պրծնելուց բոլորը մանր խմբերով ծռվում էին մի կողմի վրա, իսկ ես մենակ էի ու տեղ չունեի գնալու։ Ես առաջինն էի դուրս գալիս, քայլում էի երևի ինքս ինձնից ու բոլորից փախնելով, շրջաններ էի գծում շրջանայինով մեկ՝ սպասելով հաջորդ ժամի սկսվելուն։ Եթե խմբով էինք լինում ու ասենք դասախոսին էինք սպասում, ես մտնում էի իմ կոճակներով հեռախոսի մեջ ու տետրիս էի խաղում, իսկ կողքերս կյանքն էր ընթանում՝ մարդիկ էին ովքեր իրար հետ կապված էին։ Ես ապակե բանտի մեջ էի (հիմա էլ), նայում ուլսում էի մարդկանց, բայց չէի կարողանում օգնություն խնդրել։ Ինչ֊որ ա․ հիմա ավելի անտարբեր եմ էս հարցերին նայում ու փորձում եմ ինձ չցավացնել։

Դեռ ավարտելուց առաջ էի ուզում մեր խմբի մեյլում ու ֆբ֊ում եղած բոլոր նյութերը տեղադրել ցանցում, անում եմ երկու տարի ուշացումով: )) Շատ ֆայլեր unicode չեն դրանք բացելու համար պետք են հայերեն տառատեսակներ։ Կարող եք բեռնել այստեղից / ուղիղ հասցե / հայելի։