Sunday, June 16, 2019

Պոլիտեխնիկի չորս տարիները մեկ գրառմով

Շատ են ասում, որ համալսարանը բան չի սովորացնում, անիմաստ ա թղթի համար փող ու ժամանակ վատնել, ինչ ուզես կարաս ինտերնետով սովորես, ոչ մեկ դիպլոմին չի նայում։
Իրոք ինտերնետում ամեն ինչ կա, բայց իմ կարծիքով համալսարանի գործը էդ ամենի մեջ պիտանի բաների տեղը ցույց տալն ա։ Ես մաքուր ինքնակրթությանը չեմ հավատում, եթե ամուր հիմք չունեցար, ոչ մի ոլորտում լավ մասնագետ չես կարա դառնաս, ինչքան էլ մեծ ծավալի ինֆորմացիա ունենաս։ Իսկ ամենակարևորը կենդանի շփումն ա՝ մարդկանց միջև  գիտելիքների փոխանցումը, էդ հնարավոր չի համացանցից ստանալ։

Գրում եմ ու մտածում, որ էդ տարիները շատ ցավոտ էին ինձ համար։ Ես ոչ կարողացա խմբեցիների հետ մոտիկանալ, ոչ էլ դասախոսների հետ շփումից մի բան ավելի սովորել։ Հիշում եմ՝ դասը պրծնելուց բոլորը մանր խմբերով ծռվում էին մի կողմի վրա, իսկ ես մենակ էի ու տեղ չունեի գնալու։ Ես առաջինն էի դուրս գալիս, քայլում էի երևի ինքս ինձնից ու բոլորից փախնելով, շրջաններ էի գծում շրջանայինով մեկ՝ սպասելով հաջորդ ժամի սկսվելուն։ Եթե խմբով էինք լինում ու ասենք դասախոսին էինք սպասում, ես մտնում էի իմ կոճակներով հեռախոսի մեջ ու տետրիս էի խաղում, իսկ կողքերս կյանքն էր ընթանում՝ մարդիկ էին ովքեր իրար հետ կապված էին։ Ես ապակե բանտի մեջ էի (հիմա էլ), նայում ուլսում էի մարդկանց, բայց չէի կարողանում օգնություն խնդրել։ Ինչ֊որ ա․ հիմա ավելի անտարբեր եմ էս հարցերին նայում ու փորձում եմ ինձ չցավացնել։

Դեռ ավարտելուց առաջ էի ուզում մեր խմբի մեյլում ու ֆբ֊ում եղած բոլոր նյութերը տեղադրել ցանցում, անում եմ երկու տարի ուշացումով: )) Շատ ֆայլեր unicode չեն դրանք բացելու համար պետք են հայերեն տառատեսակներ։ Կարող եք բեռնել այստեղից / ուղիղ հասցե / հայելի։

Առանց խուճապի


Ամբողջ արխիվը բենեք այստեղից

հայելի 1 / հայելի 2 / հայելի 3

Մաթեմատիկա

Մաթեմի դասախոսը կարմիր մազերով մի հատ վախենալու տիպ էր։ Ճիշտ ա մաթեմից բան չսովորեցի, երկու անգամ էլ լիկվիդ թողեց, բայց մի հատ հետաքրքիր դեպք եղավ։ Խմբեցիներից մեկը գրատախտակի մոտ վարժություն էր գրում։ Դասախոսը հարց տվեց վարժությունից, չէր կարում պատասխաներ սկսեց տեսությունից բաներ ասել։ Էս դասախոսն էլ մոտավոր սենց ասեց․ «ես էլ լիքը ճիշտ բաներ գիտեմ, լիքը ճիշտ բաներ կան աշխարհում եթե սկսենք մեր իմացածը թվարկել, էսօր չենք պրծնի, դու հարցին պատասխանի» ։ Էս ուժեղ միտք ա՝ ճիշտ բաները շատ են ու մենք չենք կարա ամբողջը միանգամից օգտագործել, պետք ա փորձել իմացածի փոքր մասը ճիշտ տեղում ու ժամանակին կիրառել։

Ֆիզիկա

Մաթեմ չգիտեի, այսինքն ֆիզիկա էլ չսովորեցի։ Ընդդիմադիր շարժում կար սկզբում քառյակ էր հետո դառավ եռյակ։ Դասի ժամանակ խոսում էին դրա մասին։ Դասախոսը ասեց, որ ամեն թմբուկ խփողի հետևից չեն վազում։ Հաստատ․․․

Ծրագրավորում

Ես էլ համարյա բոլոր ուսանողների նման բողոքում էի, որ նորմալ լեզվի տեղը անկապ պասկալ ենք անցնում։ Պետք էր մի հատ կուրսային անեի ու նույն խնդիրները անիմաստ բարդացրած c++ -ով գրեի, որ կարողանայի հասկանալ ու գնահատել պասկալի պարզությունն ու սիրունությունը։ Իրոք շնորհակալ եմ ամբիոնի վարիչին, որ ուսանողների նվնվոցը շան տեղ չի դրել ու պասկալը չի փոխարինել ուրիշ լեզվով։
Իսկ մաթլաբը հետաքրքիր ծրագիր էր, ֆունկցիայի գործակիցներ էինք հաշվում հետո հասկացա, որ էդ կարգի մի բան էլ նեյրոնային ցանցեր պարապացնելուց են անում, բայց ես մաթեմ չգիտեմ ։( 
Իսկ ասեմբլերի դասախոսը պատմում էր, որ Դոնալդ Կնուտին կոնյակ ա հյուրասիրել երբ իրանց ամբիոն էր եկել ։Ճ

Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կազմակերպում

Բուլյան հանրահաշիվը ցույց ա տալիս, թե ինչքան քիչ բան գիտենք։ Ոնց կարան թվերը տասը հատ չլինեն, ոնց կարան երկու հատ թիվ ու երեք հատ տրամաբանական ֆունկցիա դառնան էս ամենի սկիզբը։

Քոմփյութերային ճարտարապետություն

Ընդունվելուց չեմ մտածել, որ հետո կարիերա անել կա, աշխատել կա, ասում են ճիշտ ձևը շատ փող ստանալն ա․․․ եսիմ։ Ինձ ընդամենը հետաքրքիր էր, թե համակարգիչը ոնց ա աշխատում, ոչ մի ուրիշ նպատակներ չեմ ունեցել։ Դե հարցերիս պատասխանները ստացա։

Թվային ծրագրավորվող սարքեր
Ցանցեր

OSI մոդելը ավելի հզոր բան ա քան ուղղակի ցանցերի կառուցվածքի վերացական նկարագրությունը։ Էս միջոց ա, որի օգնությամբ հնարավոր ա ծանոթանալ վերացարկման շերտերի մեծ գաղափարին։ Վերացարկման շերտերը փիլիսոփայություն ա, աշխարհը դիտարկելու ուժեղ գործիք ա։ Յուրաքանչյուր երևույթի համար հնարավոր ա կիրառել, մեծ խնդիրը փոքրացնել, գտնել ճիշտ տեղերը ու հետո լուծումներ փնտրել։ Ոնց պոլիտեխնիկ եկած ու իրանց ընկերության համար աշխատող փնտրող սիսադմինն էր մոտավոր սենց ասում․ «osi մոդելը  իրերը ճիշտ տեղում դնելու մասին ա, կարաս զուգարանը ճաշասենյակի կենտրոնում դնես, որոշ շերտերում կարող ա աշխատի, բայց լիքը ուրիշ կարևոր շերտերում կխափանվի»։ 

Կառավարում և մոնիտորինգ
Գաղտնագրում, տվյալների բազաներ

Մենք գաղտնագրման cute💙 դասախոս ունեինք։ Ընդհանուր զարգացվածության համար օգտակար ա գաղտնագիրը հեշից տարբերելը։
Ms -ը լինուքսի համար էլ ա sql server թողարկել, կարո՞ղ ա լավ բան ա ։))


Տնտեսագիտություն
Հումանիտար առարկաներ
Խառը

Վերջում էլ շնորհակալություն բոլոր խմբեցիներին ու դասախոսներին, ովքեր կիսվել են էս նյութերով։

հգ. 1 մի հատ էլ թախծոտ ստատուս իմ, խմբեցիների ու հայտնի ռեպեր Միշոյի մասին։ Լսենք մտավորականի գործերը 1, 2, 3, 4․․․ 
հգ. 2



Նկարը մեր խմբի ֆբ group-ից եմ ցրել, խմբեցու կատուն ա

No comments:

Post a Comment