Գործի համար մի տեղ հարցազրույց էի գնացել, ահա իրանք էլ մերժեցին։
Իրանց հետ կապված հույս էլ շատ չկար, ասենք 10 րոպե չտեւեց հարցազրույցը, նորմալ տեխնիկական հարցեր էլ չտվին, մի խոսքով շարունակվում ա կյանքիս «հետապնդելով երջանկությանը» հատվածը, արդեն 6 ամիս ա լինում ինչ յուքոմի տեխնիկական աջակցման կենտրոնից դուրս եմ եկել ու գործ չունեմ։
Կարճ ուզում եմ գրել յուքոմի մասին։
Պարզ գործ էր, այսինքն տեխնիկական գիտելիքներ համարյա չէին պահանջվում, բայց մի քանի ամիս թրեյնինգ արեցին, արանքում քննություններ բան, ու էդ սաղ պարզ գործի համար։
Հա ինչ-որ ա, չնայած ինքը իրոք անկապ ու շատ գիտելիքներ չպահանջող աշխատանք էր, բայց մեկ ա ահավոր բարդ էր ու հոգնացնող, խոսել տարբեր մարդկանց հետ, որոնք զանգել են ինչ-որ բանից դժգոհելու համար։
Մի օր նայել էի, այդ օրը 60 զանգի էի պատասխանել։ Սա օրական միջին թիվ ա։
Թվում ա մեծ բան չի, բայց իրոք հեշտ աշխատանք չի։ Թվերին նայելով դժվար ա սա պատկերացնել։ Ասում են, որ Երկիր մոլորակի բնակչությունը շուտով կհասնի 8 միլիարդի։ Բայց թվերը ոչ մի բան չեն ցույց տալիս, մարդկանց քանակը զգալ ա պետք։ Օրական միջինը 60 անծանոթի հետ խոսելը ինձ շատ բան սովորեցրեց։ Ճիշտ ա յուքոմում տեխնիկական գիտելիք չստացա, բայց ուրիշ շատ կարեւոր բաներ հասկացրեց, ինչքան շատ են մարդիկ, իրականում ինչքան փոքր եմ ես աշխարհի մաշտաբների հետ համեմատ ու ինչքան անկարեւոր թե ես թե իմ խնդիրներն ու հաջողությունները։
Իսկ հիմա շատ լավ զգում եմ թե մրցակցությունը ինչքան մեծ ա։
Հա մեկ էլ հասկացա, որ անծանոթների հետ պետք ա լավ վարվել, որովհետեւ էդ անծանոթ մեկը հենց ես եմ համարյա բոլոր այլ մարդկանց համար։
Մնում ա շարունակեմ այգիները նկարել։ Վաղը եթե լավ եղանակ լինի կգնամ «նանսենի անվան այգին» նկարելու․ ցուցակում հաջորդը այս այգին ա։