Sunday, April 24, 2022

Այգիները հոտոտելիս /5, .նոր նորք. Նանսենի անվան այգի/

Դե Նանսենի մասին բոլորն էլ կիմանան, եթե լավ մարդ եղած չլիներ ու հայերին օգնած չլիներ իրա մասին չէն խոսա ու իրա նունով այգի չէին սարքի։ Նոր wiki-ն մի քիչ լսեցի լիքը լավ բաներ ա արել։

Մի քանի օր առաջ էի գնացել էս այգին, շատ հետաքրքիր տեղ ա, լիքը արձաններ կան։

21.05.2022


Նանսենի արձանը

Պանառամա նկարներ էլ եմ շատ արել էս անգամ։




Ես տենց հույս չունեի էլ, որ սիրուն բան եմ տեսնելու, բայց շատ ուրախ եմ, որ առիթ եղավ ու գնացի։ Եթե երկար ժամանակ գործազուրկ չլինեի, հննրնգոր ա առիթ էլ չլիներ այս այգում լինելու։







Էս անգամ իրոք շատ նկարներ եմ արել, որովհետեւ հենց տեղն էր տրամադրում նկարելու։ Բայց ամենատպավորիչը այգու միջի եկեղեցին էր։ Կողքերը լիքը արձաններ կային, նստարաններ էր դրած ու մարդիկ էին եստած։ 2-3 երեխա էլ սամակատ էին քշում, ամեն ինչը շատ բարի էր ու սիրուն։ 




Էդ պահին եկեղեցում պատարագ էր, էդ երաժշությունը վերջն ա, խաղաղություն բերող ձայներ։ Ես առանձնապես կրոնավոր ու հավատացյալ մարդ չեմ, բայց կրոնը հասել ա ինչ-որ ճշմարտության, բոլորն էլ ինչ-որ պատկերացումներ ունեն էս մասին, չգիտեմ կարող ա մի օր փորձեմ գրել ինչ եմ ես զգում հոգեւոր թեմաների մասին մտածելուց։


No comments:

Post a Comment