Monday, April 11, 2022

Այգիները հոտոտելիս /4, .շենգավիթ, աջափնյակ/

 Շարունակում եմ գործազուրկ մնալ։ Կարամ ինչ-որ նոր տեխնոլոգիա սովորեմ, բայց չգիտեմ ինչ, իսկ տեխնոլոգիաները էնքան շատ են, որ լրիվ անիմաստ ա մի բան սովոոել, որը ինձ ոչ պետք չի գալու ոչ գործի համար ոչ էլ իմ հետաքրքրությունների մեջ ա մտնում։ Արդեն վեց ամիս ա լինում էս վիճակը, լավ ա էս այգիները նկարելը որոշեցի անել, էդ շատ ա օգնում սթրեսից դուրս գալ։  Էս անգամվա այգիները շատ հետաքրքիր էին, շատ հավես էր դրանք նկարելը։

10.04.2022

Կոմիտասի պանթեոն

Մտածում էի, որ պանթեոնում լիքը հուշարձաններ պետք ա լինեն ու տենց տխուր տեղ պիտի լինի։ Լավ սիրուն այգի էր, լիքը էրեխա կար իրանց համար խաղում էին։





Վերջում դեպի կանգառ գնալուց էլ մի հատ կատու տեսա, արագ փախավ հենց վրան նայեցի, անգամ չեմ էլ մոտեցել ))


11.04.2022

Հենց հաջորդ օրը չէի որոշել նկարելու գնալ, բայց տնից դուրս գալու համար ու սթրեսը անցկացնելու համար որոշեցի գնալ աջափնյակի երկու այգիներն էլ նկարել։

Աջափնյակ համայնքի հանգստյան գոտի

Շատ  սիրուն շատրվաններ կա էս այգում, ոչ մի անգամ էդքան մոտիկից չէի տեսել։








Շատրվանները շատ լավն էին, վիդեոներ եմ նարել, ջրի մեջ ծիածանի գույներն էին երեւում։




Թումանյանի այգի








Մի հատ էլ սիրահար զույգի տեսա, Անուշին ու Սարոյին, բայց իրանց պատմությունը հեչ լավ չվերջացավ ։ճ



Վերջում էլ սիրահար շների զույգ



 

No comments:

Post a Comment