Thursday, May 29, 2014

Մի քանի բառ վիռուսների մասին @1



Համակարգչային վիռուսները ոչ մի բանով չեն տարբերվում սովորական ծրագրերից  (երևի մենակ նրանով, որ աշխատում են ոչ թե օգտատիրոջ. այլ վիռուսի հեղինակի համար ) : «ՈՒժեղ» վիռուս գրելը հեշտ գործ չի. ուրեմն ինչի համար են գրում վիռուսներ, ովքեր են ուզում փչացնել լրիվ անծանոթ մարդկանց համակարգիչները, ու ինչ օգուտ են դրանից ստանում վիռուսների հեղինակները:
Քիչ էն այն վիռուսները, որոնք գրված են միյան համակարգիչները վնասելու նպատակով, վիռուսների մեծ մասը գրված են ուրիշ պատճառներով: Ըղստ իրենց կատարած գործողությունների վիռուսները կարելի է բաժանել 3 հիմնական խմբի:

1. Վիռուսներ որոնք գողանում են համակարգչի մեջ եղած տվյալները: Այդ տվյալները հետո օգտագործվում են տարբեր վիճակագրական աղյուսակներ կազմելուց: Այս վիռուսնեը շատ են օգտագործվում նաև բանկային կամ սոցցանցային հաշիվներ կոտրելու համար: Այդպիսի վիռուսները դժվար է հայտնաբերել. օգտագործողը կարող է անգամ գլխի չընկնել, որ իր համակարգչում այդպիսի վիռուս կա:

2. Զոմբիացնող վիռուսներ: Զոմբիացնող, քանի որ համակարգիչը սկսում է կառավարվել ուրիշների կողմից: Հաճախ նման վիռուսների հեղինակները օգտագործում են համակարգիչները կայքերի վրա հարձկվելու համար. շատ են տարծված DDos  հարձակումները:

3. Հակավիռուսային վիռուսներ: Գոյություն ունի կարծիք, որ շատ վիռուսներ ստեղծվում են հենց հակավիռուսային ծրագրեր արտադրող ընկերությունների կողմից. հակավիռուսների վաճառքի ծավալը մեծացնելու նպատակով:

շարունակելի...

No comments:

Post a Comment