Ես առել եմ երեսուներեք հազար դրամանոց ճ կլասի չինական հեռախոս։ Չէի առնի ուղղակի մեծ թվերով ժամացույցը հարմար ա շատ, իսկ հին կոճակներով հեռախոսս արդեն չէր էլ միանում։ Շատ երկար ինտերնետ խանութներով հարմար մի մոդել էի ման գալիս։ Ինձ պետք էր, որ կուտակիչը հանովի լիներ՝ ահավոր չեմ սիրում էդ փակ հեռախոսները, որ հետը ոչ մի բան չես կարա անես, անգամ պետք եղած ժամանակ կուտակիչը չես կարա փոխես։ Բացի դրանից կարևոր էր, որ արտադրողը ծրագիրը ինչքան հնարավոր ա քիչ կեղտոտած լիներ։
Էս սարքերին սխալ ա հեռախոս ասելը, սրանք փոքր չափերի համակարգիչներ են, բայց էդ խելախոս/smartphone բառը շատ կեղծ ու մարկետինգային ա հնչում։
Սրա ծրագիրը համարյա մաքուր անդրոիդ ա, մեջը լիքը անպետք հավելվածներ լցրած, բայց դրանք բոլորը լինում ա անջատել։
Տարօրինակ բան էր, որովհետև էդքան էժանով ոչ մեկ նորմալ ապրանք չէր վաճառի, մտածում էի տեսնես սրանց օգուտը ո՞րն ա, որտե՞ղ են ինձ քցում ։Ճ
Մի շաբաթ հետո հեռախոսի մեջ չինական գրերով ինչ֊որ ծրագիր բուսնեց ու սկսեց տարբեր պահերին գովազդներ ցույց տալ։ Սկզբից մտածեցի երևի, որ խառը ծրագրեր եմ քաշել֊ջնջել կարող ա էդ ծրագրերից մեկը մի ավելորդ սպամ հավելված ա նստացրել։ Հեռախոսը wipe արեցի, բայց մի քանի օր հետո նորից նույն բանը էղավ, էդ հաստատ իմ պատճառով չէր։
Փաստորեն էդ էր իրանց օգուտը էժան հեռախոսի դիմաց գովազդ են ցույց տալիս։ Իսկ ես ցածր գնի համար չէի էդ հեռախոսը առել, ուղղակի էղածների մեջ ամենահարմարն էր։
Իներնետում մի քիչ ման գալուց հետո գտա լուծումը։
NoRoot Firewall սրանով փակեցի բոլոր ծրագրերի մուտքը դեպի համացանց, անգամ համակարգի հիմնական ծրագրերինը, մենակ աղվեսն ա կարում ցանցից օգտվի։ Բոլոր գովազդները վերացան, էն չինական գրերով հավելվածն էլ ջնջելուց հետո նորից չտեղադրվեց, մի խոսքով ընտիր բան ա ❤️
No comments:
Post a Comment