Saturday, May 11, 2019

Քաղաքը հոտոտելիս

Այս գրառումը պարունակում է լիքը անորակ և գեղարվեստական արժեք չունեցող նկարներ։ ։Ճ

Երկար ժամանակ ա ուզում էի բուսաբանական այգի գնալ, չգիտեմ ինչի՝ ուղղակի հետաքրքիր տեղ էր երևում։ Չնայած բնիկ երևանցի եմ, բայց քաղաքը համարյա չեմ ճանաչում։ Տենց մտածում էի վեհ տեղ գնալ ու ճանապարհի վերջում ինչ֊որ իմաստնություն ձեռք բերել, այս տեսանյութի/ալիքի տակ եմ մնացել ընդամենը․ ասում ա, որ մուլտի հերոսները կտրվել էին օվկիանոսից ու դրա պատճառով իրանց կղզին վերանալու վտանգի տակ էր։ Լրիվ ես՝ աշխարհից ու մարդկությունից կտրված, անկապ ապրում էի իմ համար, բայց բնությունը ասեց «կամ քեզ ճիշտ պահի, կամ ոչնչացի», չեմ ուզում խորանալ տեխնիկական մանրամասների մեջ։ Հիմա փորձում եմ ինձ ճիշտ պահել․ մարդկանց հետ կապվելը էլի անհնար ա թվում, ոչ նորմալ ինտերֆեյսներ ունեմ, ոչ ինտերֆեյսները օգտագործելու ձևերը գիտեմ։ Փորձում եմ քաղաքը հոտոտել ու էս ձևով մի փոքր կպնել աշխարհին ու մարդկանց։

Մասիվ, Զեյթուն, Ավան․ քաղաքի էս հատվածները լրիվ անհայտ են ինձ համար, իսկ այգին հենց էդ մասերում ա գտնվում։ Ես ունեմ yandex-ի եռաչափ  նկարներով քարտեզ, նկարներից մեկում տեսա, որ 15 համարի մարշուտնին այգու մոտի կանգառում ա կանգնել, իսկ 15-ը հենց մեր մոտով ա անցնում։ Մայիսի չորսին՝ շաբաթ օրը, այգի գնալու առաջին փորձը արեցի։ Ռուբինյանց փողոցում շուտ իջա, մտածեցի շարունակությունը ոտքով կգնամ։


Մի կողմովս պոտենցիալ մարդասպան սարքերի հոսքն էր սլանում, իսկ մյուս կողքը աղբով լցված ձորն էր

Հասա տեղ , բայց չկարողացա այգին գտնել։ Չէի կարում կողմնորոշվել, իսկ հեռախոսիս տեղորոշման համակարգը ճշգրիտ տեղս ցույց չէր տալիս։ Մի երեք ժամ քայլեցի էդ կողմերում։ Ահավոր հոգնել էի ու հավասարակշռությունս էլ սկսում էի կորցնել։ Մայթով քայլելիս շատ էի վախենում, որ հանկարծ դեպի փողոց կամ ձորը չընկնեմ։ Քարտեզի ու մի անծանոթ աղջկա օգնությամբ իմացա կանգառի ճիշտ տեղը ու սենց վախեցած էլ հետ գնացի տուն։


«Մի փոքր քայլ համարյա բոլորի համար, սակայն հսկայական թռիչք՝ ինձ համար»

Մայիսի իննը հինգշաբթի էր ընկնում, քանի որ աշխատանքային օր չէր, որոշեցի չհետաձգել ու երկրորդ փորձն անել։ Այս անգամ լավ հետազոտել էի քարտեզը։ Իջա Աճառեան փողոցում ու գիտեի դեպի ուր եմ գնալու։ Մարդիկ տարբեր երկրներ են գնում, աշխարհ են տեսնում, իսկ ես ինքնահաստատվում եմ այգի գնալով։ Բայց նորմալ ա․ անում եմ կարողացածիս չափով։ Ես բույսերից բան չեմ հասկանում, կարամ ասեմ այգի էր էլի իրա համար, սիրուն կանաչ տեղ էր։












«Արժեքավոր է ճանապարհը, որ տանում է դեպի նպատակակետ» ։Ճ

No comments:

Post a Comment