Wednesday, September 23, 2020

Ոչ ոք չի սիրում մենակներին

 Մեր գործի տեղի կատու-կարիճը մի հատ երաժշտական իվենթ էր քցել ֆեյսբուքում, որին գնալու ա։ Տենց ես իմացա էդ տեղի անունը, մտա տոմսերի կայքը ու մի հատ տոմս պատվիրեցի ուրիշ համերգի համար։ Ես ահավոր շատ եմ երաժշտության կարիք զգում ու շատ եմ ուզում մի համերգի գնալ։ Համերգում ամերիկական ռաբիզ ոճի խումբ էր, ինձ թվաց հավես կլինի իրանց լսելը։ 

Նոր տոմսերի կայքից զանգեցին ու ասեցին, որ մի հոգու համար չի լինի տոմս առնել /ակումբ ա, սեղաններ են ու մի քանի հոգով են նստում/։

Մի անգամ լսեցի ոնց էր նախորդ գրառման մեջի Փիսոն մի աղջկա բողոքում, որ համերգներ չկան էս կոռոնավիրուսի պատճառով ու ինչքան վատ ա էդ։ Ահա հիմա կան համերգներ, բայց դրանք ինձ անհասանելի են։ 


Ես շատ մենակ եմ, տխուր, ու ինձ անգամ թույլ չեն տալիս երաժշտություն լսել։ 😟

No comments:

Post a Comment