Wednesday, September 23, 2020

Վախենում եմ շոր առնեմ

Կոշիկիս երեսի վրա մի մասը մի քիչ քրքրվել ա, կոշիկս ամառային բոթաս ա պիտի աշնանային մի բան առնեմ, որովհետեւ սեպտեմբեր ամսվա վերջերն ա․ շուտով անձրեւները կսկսեն։ Բայց ահավոր վախենում եմ խանութ գնալուց։ Մտածում եմ, որ ինձ կխաբեն կհարիֆացնեն ու վրես վատ ապրանք կսաղացնեն կամ փողի մեջ կխաբեն։ Ու մնացած շորերս էլ համարյա բոլորը բարոյապես մաշվել են, բայց չեմ կարում թարմացնեմ։ 

Խանութներից ավելի քիչ եմ վախենում քան շուկաներից, բայց տեղեր էլ չգիտեմ տենց։ Կամ չեմ ուզում անտեղի ծախս անեմ կարող ա քձիպ եմ, ինչ իմանամ։

ես էլ չգիտեմ զուտ բողոքում եմ ու վախենում, իրավունք ունեմ։

No comments:

Post a Comment