Saturday, January 30, 2021

Linux ֊ի դասընթաց

 Cisco -ի կայքում linux -ի դասընթաց կար։ Ես իրականում լինուքսից լիքը բան գիտեմ, բայց որոշեցի կուլ տալ մեծամտությունս ու անցնել այդ դասընթացը (համ էլ անվճար էր:)

Վատ չէր ահագին նոր բան սովորեցի, շատ եմ սիրում, երբ գիտելիքները համակարգված եմ ստանում, հենց այդ գիտելիքներն են որ բարձր գին ունեն։ Երբ հմտությունը գիտակցված ա լինում։

Այս գրառման մեջ հավաքում եմ ինչ սովորել եմ։


  • հիմնական տեքստեր նայելու գործիքները more ու less, դե փոքր տեքստերի համար cat -ը պարզ ա էլ չասեմ  
  • ծրագրերի օգտագործման ձեռնարկների հետ աշխատելու գործիքներ man, info: Ինձ man-ը շատ դուր եկավ, մի հատ / ես սեղմում ու որոնում ուզածդ։ 
  • cd կամ cd ~ էս հետաքրքիր էր նույն բանն ա user -ի home -ի վրա ա տանում: Դե ls -ի մասին ա երկար պատմում իրա պարամետրեով բանով։ Ստեղից իմացա, որ եթե ls ին ֆայլի անուն ես տալիս դրա ինֆոն ա բերում, -d folder -ների համար ա։
  • Shell -ի հատուկ սիմվոլները *, ?, [], ! ֆայլերի անունները վերցնելու համար, շատ պիտանի լավ բան էր չգիտեի։ Հետո copy, mv, rm ու ասում ա նայեք հատուկ սիմվոլները ինչ օգտակար են էս հրամանները կիրառելուց, mkdir տենց բաներ էր ։
  • gzip, bzip2 արխիվացման/սեղմելու համար կիրառվող հիմնական ծրագրերն են։ tar  մի քանի ֆայլ մեկ ֆայլով պահելու համար ա։ Linux -ում հնարավոր ա նաեւ zip արխիվներ սարքել։  tar -ը tarball -ը նորություն էր չգիտեի։
  • Հաջորդը stdout(>1), stderr(>2), stdin(<) հոսքերի մասին էր։ Վերջապես իմացա &> /dev/null ինչ ա նշանակում` եւ stdout եւ stderr գնում են էդ ֆայլի վրա։ 
  • Տեքստ նայելու համար՝ ֆայլի սկզբի մի քանի տողը head, իսկ վերջի մի քանի տողը tail հրամանների մասին։