Tuesday, February 9, 2021

«Պահանջում ենք բացարձակ կատուավարութիւն»

 Հանգստյանս օրն ա։ Որոշեցի, որ գնամ հանրահավաքի։ Պոլիտեխնիկի ժամանակվա մեր գրականության դասախոսն էր կազմակերպողներից մեկը։ Համարյա մարդ չէր էկել, շատ տխուր վիճակ էր․ ես հենց դրա համար էի գնացել, որ իրանց համար գլխաքանակ լինեմ (մեր դասախոսի լեկցիաները շատ էի սիրում), բայց շատ քիչ մարդ կար։ Իրանց կարգախոսն էր «պահանջում ենք բացարձակ ժողովրդավարություն»։
 Եւրոպամոլներով հավաքվել էին։ Ասում էին, որ իրանք 17+ կինոյի նման չեն, իրոք կարան երկիրը փրկեն՝ դրա ձեւը իրանց բերած նոր սահմանադրությունն ընդունելն ա, որի հեղինակը Պարույր Հայրիկեանն ա։ Խոսացին մի ժամ, Հայրիկեանն էլ խոսաց, շատ ուրախ էր, որ իրա սահմանադրությունը մեկը հավանել ա ։) Հիմնականում ընտրություններից էին խոսում, որ վարչապետին ու ԱԺ-ին առանձին-առանձին ժողովուրդը ընտրի։ Մեր դասախոսը մի քիչ ռոմանտիկ- փիլիսոփայական բաներ ասեց։ Ու ցրվեցին գործերով։ 

Հետ գալուց մի հատ շուն տեսա, նայում էի իրան էդ պահին 2 հատ բիձա էկան, մեկը ասեց սոված ա շունը։ Իմ մոտ կատվի կեր կա /ես մոտս աշխատում եմ կատվի կեր ունենամ/։ Մեկ-մեկ լինում ա, որ շներին էլ կերակրեմ միշտ ուրախությամբ ուտում են։ Որ ուզեցի տամ էս բիձեքը նավսեցին․ թե բա չի ուտի շունը… իրոք էս անգամ շունը չկերավ, մի 100 մետր քայլեցի ուրիշ շուն տեսա։ Սրա մոտ էլ կերը լցրեցի էս մեկն էլ կերին շան տեղ չդրեց։ Բիձեքի նավսը կոնկրետ կպել էր 2 շունն էլ ինձ մերժեցին։ Ճիշտ ա ասում աստվածաշնչում «կատվի կերը շների առաջ մի լցրու, դրանք էշ են բան չեն ջոկի»։
Տենց մերժված ու մանթո մտա  սուպերմարկետ անիմաստ քաղցր բաներ առա էկա տուն, չպիտի առնեի, բայց ստոր շները մանթո թողեցին, դրա համար առա։ ))

No comments:

Post a Comment