Sunday, September 17, 2023

Կրոնի մասին իմ մտքերը

Անգլերեն սովորացնող bbc-ի հաղորդմանը ասում ա, եթե ուզում եք վատացնել ոչ շատ մոտիկ մեկի հետ հարաբերությունները, խոսեք նրա հետ կրոնի մասին։

Երկաաար, երկաաար տեքստ


 Ես չեմ սիրում կյանքի առաջացման՝ multiverse -երի մեջ անվերջ հատարկում (brutforce) անելու տեսությունը։

* Եթե հատարկում ա. ուրեմն ալգորիթմ կա. եթե ալլգորիթմ ա ուրեմն մի բան սարքել ա էդ ալգորիթմը։

* Եթե պատահական ա՝ չեմ հասկանում էդ որն ա, ամեն ինչին էլ բացատրություն գտնվում ա, թեկուզ շաաատ հետո, լավ չգիտեմ ոնց, բայց համարենք լրիվ պատահականություն ա։ Բայց պատահական բան ա, շատ հանգիստ կարա անվեջ սխալի մեջ ընկնի, ու երբեք էլ կյանքի համար հնարավորություն ունեցող տիեզերք չստեղծվի՝ անվերջ error loop. Իսկ եթե անվերջ loop չի եղել, ապա սա հրաշք ա ի՞նչ ա։ Բայց գիտության ժամանակների մարդիկ ենք, գիտենք, որ ամեն ինչին էլ կլինի բացատրություն գտնել, թեկուզ շաատ հետո։

Ինձ համար էս տեսությունը կիսատ ա ու չաշխատող։

Առանց Աստծու գաղափարի աշխարհը լրիվ չի դառնում: 

Ինչ գրել եմ վերեւու ոչ մի կրոնի մասին չի։

Եթե մեր մշակույթը վերցրել ա քրիստոնեությունը, ես խնդիր չեմ տեսնում։ Նորմալ կրոն ա, բարոյական լավ գաղափարներ ունի, դրանք հենց առօրեայում շատ օգտակար են ու պրակտիկ, 


եթե ստացվի հետեւել (կոնկրետ յոթ մեղքերից խուսափելու մասին եմ), էդ հենց իմ դեպքում հաճախ չի ստացվում, բայց խուսափել փորձելը օգտակար բան ա։

Rearrenge -ի մի հաղորդման մեջ ասեց ես ոսկե կանոնի շուռ տվածին եմ հետեւում։

«մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չես ուզի որ քեզ հետ վարվեն»։

Էս մի ձեւակերպումը ինձ ավելի հասկանալի ա, քան բնօրինակը, որովհետեւ լավ գիտեմ ինչ ձեւով  չեմ ուզի ինձ հետ վարվեն, բայց չգիտեմ ինչպես կուզենամ։

____________
Ինչի գրեցի էսքանը։
Հետուստացույցով մի հատ հոգեւորական ասում ա մյուռոնը ուժեղացնում ա իմունիտետը։
Անգլիայի թագուհին չի վարակվել վիրուսներով, որովհետեւ հայկական մյուռոն են իրան քսել։
Սենց հիմար բաներ են խոսում, սրա հետ կրոնի ուսմունքն էլ են վարկաբեկում։
Սխալ ա երկու հազար տարի առաջվա աշխարհի մասին սխալ պատկերացումները պնդել որպես ճիշտ։

___
Փաստորեն նախորդ գրառման վերջում սխալ էի գրել վերջում։
Երգի բառերը էս ա
«Ո՜վ Հայր երկնային, Աստվա՛ծ ճշմարի»

No comments:

Post a Comment