Այսօր հասկացել եմ ինտերնետից արդյունավետ օգտվելու ձեւը։
Ես ունեմ խոսելու կարիք, բայց շատ մարդիկ չկան, որ պատրաստ են լսել ինձ, ովքեր էլ որ կան շուտ հոգնում են ինձնից։ Այս տեսանյութում «Why so Many People Want to Be Writers» լավ պատմում ա դրա մասին։ Ինտերնետում գրելը ինչ-որ տարբերակ ա, ու շատ դեպքերում լացելու միակ ձեւը, հույսով, թե ինչ-որ վերացական մարդիկ կկարդան գրածդ ու քեզ կհասկանան ու կգրկեն ու տաքուկ կլինի ու էլ վատ չի լինի։ Դե սուտ ա, բայց գրելը օգնում ա։ Ես երեք տեղ ունեմ գրելու
1. ֆեյսբուքը
2. վկոնտակտեն
3. սոց. ցանց, որի սերվեռը մի ծրագրավորողի տանն ա դրած
Ֆեյսբուքում հիմնականում լինկեր եմ գցում՝ երգեր կամ տենց բաներ, շատ մարդիկ կան իրական կյանքից ու ես ազատ չեմ զգում այնտեղ գրելով։
Կանտակտում գրում եմ շատ անձնական բաներ, էդ էջը 2 - 3 հոգու ա հասանելի մնացածի համար փակ ա։
Երրորդ կայքը իմ ամենասիրածն ա, այնտեղ այդ ծրագրավորողի ծանոթներն են, իսկ ես միանկապ մեկն եմ որ մեյլով խնդրեցի ծրագրավորողին որ ինձ էլ թողնի կայքում գրանցվել։ Գրանցումը փակ ա՝ մոտիկների համար ա, ու ֆեյսբուքի նման սոց. ցանց չի։ Դա ինչ-որ միջին տեղ ա երբ ուզում եմ բաց գրել, բայց չեմ էլ կարողանում ֆեյսբուքում գրել, այդ կայքում եմ գրում։
«փորձում եմ հասկանալ՝ ինչ ա կատարուում»
Ես հասկանում եմ պատճառը, վերջերս շատ էի այնտեղ գրում իմ անձնական խնդիրներից, որ մենակ եմ, սեռաքաղցած ու նման բաներ։ Բնական ա մարդկանց դա դուր չէր գա։ Այնտեղ հարուստ այթիշնիկներ են, հարուստների երեխաներ կամ տարբեր արվեստագետներ ու գիտնականներ մոտ մի 80-90 հոգի կլինեն։ Իրանք վեհ բաներով են զբաղվում ու իմ ֆիզիկական մակարդակի «մանր» խնդիրների մասին չեն ուզենա իմանալ։ Շատ անգամ այնտեղ գրելով կասկածում էի արժի գրել թե չէ, հիմա վերջնական հասկացա, որ պետք չի․ ես ուղղակի գրելու տեղ չունեի, բայց էդ մանթոյի պահին հիշեցի բլոգիս մասին։
No comments:
Post a Comment