Saturday, September 5, 2020

Մագիստրատուրան

 Այս գրառումով դնում եմ իմ մագիստրատուրայի թեզը։ Եթե բակալավրում սովորեցի osi մոդելի նման հզոր փիլիսոփայությունը ու հիմնական բաներ համակարգիչների մասին, ապա մագիստրատուրայում ոչինչ չսովորեցի։ Այսինքն մի բառ սովորեցի flops -ը ։ճ

Ես ուղղակի կյանքի իմաս չունեի ու միակ տեղը, որը գիտեի պոլիտեխնիկն էր, ու գործերս տվեցի այնտեղ։ Դե չգիտեմ շատ անկապ բան էր։ Համարյա դասի էլ չեմ գնացել։ Ես անգամ չտիտեի, որ ընդունվել եմ․ ինձ զանգել են ու ասել են թե բա էս ուր ես սեպտեմբեր ամիսը պրծավ ինչի մի հատ չես երեւում։ 

Իսկ ավարտական աշխատանքս չգիտեմ էլ թե ինչի մասին եմ գրել։ Մի քանի ամիս հետո թեզիս ղեկավարը ինձնից հրաժարվեց, տենց ղեկավարս փոխվեց գնացի դիպլոմիս ղեկավարի մոտ։ Գրածս էնքան խառն ա ինչ-որ տեքստ ա իբր ծանրաբեռնված ցանցերի մասին։ Դե պաշտպանությունն էլ զումով էր (վիրուս ա բան ա)։


Սա էլ շատ թեզս

«Բարձր ծանրաբեռնվածության պայմաններում քոմփյութերային ցանցի անխափան գործունեության կազմակերպումը եվ իրականացումը»

աաա էս ինչ երկաաար վերնագիր ա

Այս թեզի համար մի հատ էլ շաաաատ թույն ծրագիր եմ գրել GoLang -ով ու vue.js -ով ։)


No comments:

Post a Comment