Friday, September 11, 2020

Փիսո-Քիսոն

 Մարշուտնիի մեջ մի հատ աղջիկ էր շատ մեծ տուփով։ Ես համարձակվեցի ու հարցրեցի իրան «տուփի մեջ կենդանի ա՞», ասեց «չէ կենդանին տունն ա»։ Երեւի իրա պատասխանը նշանակում էր, որ ինքը պատրաստ ա խոսակցությունը շարունակել։ Ուղղակի ես ոչ ցանկություն ու ոչ էլ էներգիա ունեի իմ սիրած երկար մուգ շագանակագույն մազերով աղջկա հետ խոսալու։

Ես շատ տխուր եմ, որովհետեւ մեր գործի տեղի կարճ սեւ մազերով Քիսոն հարցազրույցի ա մասնակցել ու եթե անցնի, ապա կգնա ուրիշ տեղ աշխատելու։ Հոգուս խորքում ուզում եմ, որ չանցնի, բայց դա շատ եսասեր բան ա իմ կողմից։ Իրականում ուզում եմ անցնի, որովհետեւ նոր տեղը իրա համար շատ ավելի լավ կլինի, իսկ կարեւորը հենց էդ ա։ Կարծում եմ կանցնի, ինքը շատ խելացի ա։ Ես էլ էս քանի օրը իմ կարացածի չափով փորձում եմ իրան ուխաժիված անեմ (ուզում էի իրան հարազատ ռուսերեն ձեւով գրեի անպայման էս միտքը), որովհետեւ Փիսոն շուտով գնալու ա։ Ինքը շատ-շատ լավն ա։ ❤️

Ես հույս ունեի, որ տուփի մեջ փիսո ա, նախկինում Քիսոյի ունեցած փիսոյի նման սպիտակ փափուկ փիսո։

No comments:

Post a Comment